«Ցեղասպանության ճանաչման բանաձևը կոնսենսուս էր Թուրքիայի նկատմամբ». Ռուբեն Սաֆրաստյան

ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է ԱՄՆ-ի Կոնգրեսի` Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունմանն ու այդ իրողությանը նպաստող հանգամանքներին:
Sputnik

Թուրքիան ԱՄՆ-ի համար դարձել է դժվար կառավարելի: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։

«Ամերիկյան վերնախավում պաշտոնական Անկարայի վարած քաղաքականության հանդեպ կա օրըստօրե մեծացող դժգոհություն, ինչը պայմանավորված էր օրինակ` ռուս-թուրքական հարաբերություններով, Սիրիա ներխուժելու հանգամանքով և առհասարակ Մերձավոր Արևելքում և Կովկասում չհամաձայնեցված քաղաքականությամբ»,- ասաց նա:

Հայոց ցեղասպանության բանաձևից հետո Թուրքիայում ԱՄՆ դեսպանը կանչվել է ԱԳՆ

Մյուս կողմից, դրան նպաստել է նաև Էրդողանի վարած ներքին ու արտաքին քաղաքականությունը, և այդ համատեքստում, ըստ թուրքագետի` Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը կոնսենսուս էր Թուրքիայի նկատմամբ:

«Վերջնական քվեարկության ժամանակ հանրապետականները, որոնք նախապես դեմ էին բանաձևի օրակարգ մտնելուն, հետո դեմոկրատների հետ միասին կողմ քվեարկեցին, ինչն աննախադեպ է: Բացի այդ, նախագահի ադմինիստրացիան չմիջամտեց գործընթացին»,- նշեց Սաֆրաստյանը:

Էրդողանը քննադատել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ կոնգրեսի բանաձևը

Թուրքագետի կարծիքով՝ ԱՄՆ-ի նախկին նախագահների աշխատակազմերը միշտ խոչընդոտել են հիշյալ բանաձևի ընդունմանը, նույնիսկ նշել են, որ այն կարող է վտանգել ամերիկացիների կյանքը Մերձավոր Արևելքում, մինչդեռ այս անգամ արձանագրվեց աննախադեպ կոնսենսուս: