Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի գործով դատական նիստը չի կայացել

Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի գործը քննող դատավոր մասնակցում էր ամենամյա սեմինարի, ինչի հետևանքով հետաձգվել է նիստը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 Հոկտեմբեր — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ գործարար Սիլվա Համբարձումյանի գործով դատական նիստը երեկ չի կայացել։ Այս մասին հայտնում է ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական խումբը։

«Ուղղակի աբսուրդ է». Ռոբերտ Քոչարյանի թոռնիկներին արգելում են հանդիպել պապին

«Գործը քննող Երևան քաղաքի առաջին ատյանի դատավոր Էդիկ Ավետիսյանը մասնակցում էր ամենամյա սեմինարին։ Հաջորդ դատական նիստի օրվա և ժամի վերաբերյալ հավելյալ կծանուցվի»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ հայցադիմումը ներկայացվել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանի կողմից՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու և երկու միլիոն ՀՀ դրամ փոխհատուցում բռնագանձելու պահանջներով: Հայցադիմումի հիմք է հանդիսացել Սիլվա Համբարձումյանի կողմից 2018–ի փետրվարի 11–ին ասուլիսի ժամանակ հնչեցված արտահայտությունը, թե նա 2008 թվականին խոշոր գործարք է արել արաբների հետ և իրեն չխանգարելու համար վճարել է նաև հանրապետության նախագահ Քոչարյան Ռոբերտին։

ՄԻԵԴ-ը ստացել և գրանցել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումները