Պայթյուն` Թբիլիսիի բնակելի շենքերից մեկում. կան վիրավորներ

Թբիլիսիի բնակելի շենքերից մեկում պայթյուն է որոտացել։ Մեկ ամսվա ընթացքում արդեն երկրորդ անգամ է նման դեպք գրանցվում։ Պայթյունի պատճառը գազի արտահոսքն է։ Sputnik Գրուզիայի տեսանյութում երևում են պայթյունի հետևանքները։
Sputnik

Հինգ հարկանի «խրուշչովկան», որտեղ հոկտեմբերի 28-ի ուշ երեկոյան գրանցվել է պայթյունը, գտնվում է Թբիլիսիի կենտրոնական երկաթուղային կայարանից մի կիլոմետր հեռավորության վրա:

Պայթյուն Երևանի բազմաբնակարան շենքերից մեկում. 53-ամյա բնակիչը հոսպիտալացվել է

Թբիլիսիիում գրանցված նախորդ պայթյունը` գազի արտահոսքի պատճառով, տեղի էր ունեցել հոկտեմբերի 19-ին, Գուրամիշվիլի պողոտայի 16 հարկանի բնակելի շենքում: Երկու դեպքում էլ, բարեբախտաբար, զոհեր չկան, կան վիրավորներ, շենքերը զգալիորեն վնասվել են:

Ողբերգական պայթյուն Արագածոտնում. կան զոհեր և վիրավոր