ՌԱԴԻՈ

Սաֆրաստյան. «Թուրքիան ԱՄՆ-ի համար դառնում է դժվար կառավարելի»

ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է ԱՄՆ-ի Կոնգրեսի` Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունմանն ու ԱՄՆ-Թուրքիա լարված հարաբերություններին:
Sputnik
Սաֆրաստյան. «Թուրքիան ԱՄՆ-ի համար դառնում է դժվար կառավարելի»

Թուրքիան ԱՄՆ-ի համար աստիճանաբար դառնում է դժվար կառավարելի: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։

Հայոց ցեղասպանության բանաձևից հետո Թուրքիայում ԱՄՆ դեսպանը կանչվել է ԱԳՆ

«Ամերիկյան վերնախավում մեծ դժգոհություն կա Ռուսաստանի հետ Թուրքիայի գործարքներից սպառազինությունների բնագավառում: Քննարկվում է նաև ռուսների`Թուրքիայում ատոմակայան կառուցելու թեման,- ասաց նա: 

Ըստ Սաֆրաստյանի` մյուս գործոնը սիրիական խնդրում Թուրքիայի դերակատարությունն է, քանի որ ԱՄՆ-ում ի սկզբանե դեմ էին Թուրքիայի գործողություններին:

«Ե՛վ Պենտագոնը, և՛ ԱՄՆ պետդեպարտամենտը շարունակում են դեմ լինել Թուրքիայի նկրտումներին, սակայն հոկտեմբերի 7-ին տեղի է ունեցել Թրամփի ու Էրդողանի հեռախոսազրույցը, որի ընթացքում Թուրքիայի նախագահը կարողացավ համոզել Թրամփին կանաչ լույս վառել Թուրքիայի առջև: Մեկ օր հետո սկսվեց թուրքական ներխուժումը Սիրիա»,- նշեց թուրքագետը:

Հայոց եղեռնի հարցն օրակարգ է մտել. ԱՄՆ կոնգրեսականի կոչը

Նրա կարծիքով` Թուրքիային որոշակի արտոնություններ տրվել են, սակայն այդ երկիրը, սովորության համաձայն` խախտել է պայմանավորվածությունները, ինչն էլ հարուցեց ամերիկյան իսթեբլիշմենթի նոր դժգոհությունը:

«Այս ամենը գումարվեց ու հանգեցրեց նրան, որ ԱՄՆ-ի քաղաքական վերնախավը Թուրքիայի նկատմամբ ձևավորեց կոնսենսուս: Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի հեղինակները դեմոկրատ կոնգրեսականներն են, բանաձևը մտավ օրակարգ և վերջնական քվեարկության ժամանակ հանրապետականները, որոնք նախապես դեմ էին բանաձևի օրակարգ մտնելուն, դեմոկրատների հետ միասին, կողմ քվեարկեցին բանաձևին, ինչն աննախադեպ է»,- ասաց Սաֆրաստյանը:

Բացի այդ, նախագահի ադմինիստրացիան չմիջամտեց գործընթացին: 

Թուրքիայի արտգործնախարարն ամոթալի է անվանել ԱՄՆ ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևը

Հիշեցնենք` ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում 405 կողմ, 11 դեմ քվեով Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունվել:

Նշենք, որ վերջին 40 տարիների ընթացքում առաջին անգամ Սպիտակ տան վարչակազմը ճնշում չի գործադրել Ներկայացուցիչների պալատի վրա Հայոց ցեղասպանության հարցում։ Ավելի վաղ բոլոր նախաձեռնությունները և բանաձևերն արգելափակվել են ու չեն հասել Ներկայացուցիչների պալատի քվեարկությանը։

«Կարևոր քայլ է». Փաշինյանը` ԱՄՆ ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևի մասին