ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի - Sputnik. Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում նոյեմբերի 4–ին կբացվի հուշարձան` նվիրված ռուս–հայկական բարեկամությանը։ Այն տեղադրվել է Արմավիրի հայկական սփյուռքի նախաձեռնությամբ։
Նոր քանդակային կոմպոզիցիայի համար տեղ են ընտրել քաղաքային պուրակներից մեկում, հաղորդում է «Կուբանսկիե նովոստի» պարբերականը։
Իսրայելական քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան կկառուցեն
Ռուսաստանի հայերի միության համառուսական կազմակերպության տեղական բաժնի ղեկավար Գրիգորի Կարապետյանի խոսքով` «Ոգու միասնություն» քանդակային կոմպոզիցիան պատրաստված է սպիտակամոխրագույն գրանիտից։
«Ռուսական և հայկական տարազներով երկու կանայք կանգնած են խաչի տակ, որը երկու ժողովուրդների քրիստոնեական հավատի խորհրդանիշն է, և գլուխները խոնարհած` Աստվածաշունչ են կարդում»,–նշեց Կարապետյանը։ Այդ համալիրի հեղինակը Քանդակագործների միության անդամ Սմբատ Շահինյանն է։
Հուշարձանի բացումը նախատեսված է նոյեմբերի 7–ին։ Այդ օրը Արմավիր կժամանեն հյուրեր տարբեր քաղաքներից։