ՀՀ–ում գործող կենսալաբորատորիաներն օգտագործվում են զուտ բժշկական նպատակներով. Փաշինյան

Կառավարության ղեկավարը հաստատել է, որ Հայաստանն ու Ռուսաստանն աշխատում են այն հուշագրի տեքստի վրա, որով կթույլատրվի ռուս մասնագետների մուտքը կենսալաբորատորիաներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում գործող կենսաբանական լաբորատորիաներն օգտագործվում են զուտ բժշկական նպատակներով։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով «Կոմերսանտ» թերթի թղթակցի հարցին։

Ռուսաստանի դեսպանը մեկնաբանեց Հայաստանում կենսալաբորատորիաների մասին հարցը

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն առաջիկայում այցելելու է Երևան, այդ այցի ընթացքում հուշագիր է ստորագրվելու, որով թույլատրվելու է ռուս փորձագետների մուտքը կենսալաբորատորիաներ։

«Մենք աշխատում ենք հուշագրի վրա: Անցյալ տարի իմ անձնական հանձնարարությամբ ռուս մասնագետներին թույլ տրվեց այցելել այդ օբյեկտներ՝ համոզվելու, որ դրանք որևէ սպառնալիք չեն պարունակում Ռուսաստանի համար: Դրանք ընդհանրապես չունեն ռազմական նշանակություն։ Սրանք կենսաբանական լաբորատորիաներ են, որոնք օգտագործվում են զուտ բժշկական նպատակներով: Կարծում եմ, մեր ռուս գործընկերները համոզվեցին դրանում»,– ասել է Փաշինյանը:

Վարչապետի խոսքով` այս փաստաթղթի հիմնական նպատակը բոլոր կողմերի շահերի պաշտպանությունն է, որպեսզի գործընկերներից որևէ մեկի մոտ չլինի որևէ անհանգստություն այդ լաբորատորիաների վերաբերյալ:

Մոսկվան ու Երևանը փաստաթուղթ կստորագրեն կենսալաբորիատորիաների ու զինվորականների մասին