Ողբերգական վրաերթ Երևանում. երիտասարդը տեղում մահացել է

Ոստիկանության ու քննչական կոմիտեի ծառայողները, որոնք փորձում են պարզել և՛ մահացածի, և՛ վարորդի ինքնությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Երևանում այսօր վրաերթի ենթարկված 20–ամյա երիտասարդը մահացել է։

Երևանում բացահայտվել է 14 տարի առաջ կատարված դաժան սպանությունը

Sputnik Արմենիայի տեղեկություններով` Երևանի Տիգրան Մեծի պողոտայում մոտ 20 տարեկան մի երիտասարդ է վրաերթի ենթարկվել։ Ըստ Լուրերի` նրան վրաերթի ենթարկած վարորդը հեռացել է դեպքի վայրից։ Անցորդներն օգնության են հասել ու ահազանգել 1-03:

Ժամանած շտապօգնության խումբը երիտասարդին փորձել է հիվանդանոց հասցնել, սակայն տղան արդեն մահացած է եղել։ Այս պահին դեպքի վայրում են ոստիկանության ու քննչական կոմիտեի ծառայողները, որոնք փորձում են պարզել և՛ մահացածի, և՛ վարորդի ինքնությունը։ Այլ մանրամասներ հայտնի չեն։