«Հոկտեմբերի 27-ի քրգործը պետք է վերաբացվի». Ռուբեն Հակոբյան

Քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի հիմնադիր-տնօրեն, նախորդ 4 գումարումների ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը, դրա հետևանքներին ու դրանից քաղած դասերին։
Sputnik

Քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի հիմնադիր-տնօրեն, նախորդ 4 գումարումների ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանը որպես պատգամավոր ներկա է եղել 1997 թվականի հոկտեմբերի 27-ի կառավարության հարցուպատասխանին, երբ իրականացվել է ոճրագործությունը։ Նախկին պատգամավորի խոսքով`հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը մեր նոր պետականության ճակատին դաջված խարան է, որը միշտ կմնա, որովհետև նախադեպը չունեցող հանցագործություն տեղի ունեցավ, որն իսկապես լուրջ հարված էր մեր պետությանն ու պետականությանը։

«Մինչև վերջերս ինձ թվում էր, թե «Հոկտեմբերի 27»-ի գործն ամբողջությամբ բացահայտված է, սակայն հիմա կարծում եմ, որ այդ գործը պետք է վերաբացվի»,-նշեց Հակոբյանը։

Գործը վերաբացելու պատճառներից մեկն, ըստ Ռուբեն Հակոբյանի, այն է, որ ժողովրդի մի մասի շրջանում կարծիք կա, որ իրենցից ինչ-որ բան թաքցնում են։

Ի՞նչ էր կատարվում 99–ի հոկտեմբերի 27-ին և դրանից հետո. 20–ամյա ողբերգության տեսախրոնիկա

Վարչապետին սպանեցին, պետք է շուտ լուր տալ. լրագրողները հիշում են հոկտեմբերի 27-ի դեպքերը

«Որպես այդ ահաբեկչությունից տուժածի, ըստ իս, գործը պետք է վերաբացվի նաև այն պատճառով, քանի որ այդ օրն, իմ կարծիքով, տեղի է ունեցել պետական հեղաշրջման փորձ այն մարդկանց նկատմամբ, որոնցից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետք է ձևավորեր կառավարությունը»,-ընդգծում է Հակոբյանը։

Սպասում եմ «Հոկտեմբերի 27-ի» գործով Հայաստանի իշխանության գնահատականին. Անահիտ Բախշյան

Հիշեցնենք, որ 1999թ.-ի հոկտեմբերի 27-ին հանցախումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ,  ՀՀ ազգային ժողովի նիստերի դահլիճում սպանել էր ԱԺ խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, փոխխոսնակներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին, պատգամավոր Արմենակ Արմենակյանին, Հենրիխ Աբրահամյանին և Միքայել Քոթանյանին:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը տևեց 1.5 տարի, դատավարությունը` 2.5։