«Ապագայի երաժշտությունը փնտրեք անցյալում». «ԱրտԲոքսի» հյուրն աշխարհահռչակ Դենիելսոնն է

Sputnik Արմենիայի «ԱրտԲոքս» հաղորդաշարի եթերում շվեդ աշխարհահռչակ երաժիշտ Լարս Դենիելսոնը պատմել է երևանյան համերգի, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցության մասին։
Sputnik

Երաժիշտը ներկայացրել է իր տեսակետը սկանդինավյան ջազի պատմության և ներկայիս զարգացումների մասին, խոսել իր ամենասիրելի երաժշտական ստեղծագործության մասին, ինչպես նաև ներկայացրել իր սիրելի գործը սեփական երգացանկից։

«Այն ինչը ջազում այսօր թվում է նորարարություն, որպես կանոն, պատմության մեջ արդեն եղել է։ Ապագայի երաժշտությունը հենց այդ երաժշտական տարրերի մեկտեղումն ու համադրումն է»,–ասաց Դենիելսոնը։

Լարս Դենիելսոնը Հայաստանում է «Երևանի Ջազի փառատոնի» շրջանակում։ Հոկտեմբերի 28–ին նա Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ համերգ տվեց հայ հանդիսատեսի համար։