Ողբերգական պայթյուն Արագածոտնում. կան զոհեր և վիրավոր

Ահազանգից հետո դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի — Sputnik. Արագածոտնում տեղի ունեցած պայթյունը երկու մարդու կյանք է խլել։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, հոկտեմբերի 27-ին, ժամը 08:55-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Անտառուտ գյուղում՝ ավտոմեքենայում, տեղի է ունեցել պայթյուն, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ապօրինի ծառահատում Սյունիքում. օրինախախտները համայնքի ղեկավարն ու իր որդիներն են

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ պայթյունի հետևանքով կա 2 զոհ և 1 տուժած:

Shamshyan.com–ի տեղեկություններով` մահացածներն ամուսիններ են` Նորիկ և Վարդուհի Մադոյաններ։ Պայթյունի պատճառը եղել է այն, որ ամուսիններն իրենց տան դիմաց կայանված Kia մակնիշի 10 NN 110 համարանիշի ավտոմեքենայի գազաբալոնից ռետինե խողովակ են միացրել և այն բերել միացրել են, այգում տեղադրված օղի թորելու հարմարանքին են՝ փորձելով այդկերպ կրակ ստանալ, ինչն էլ պայթյունի պատճառ է դարձել։ Տան քարե ցանկապատը փլուզվել է, լուսամուտներն ամբողջովին կոտրվել ու մի քանի մետր շպրտվել են։

ԱԻՆ–ը խոստանում է տրամադրել լրացուցիչ տեղեկություն: