Փաշինյանը Վանաձորում պարի հրավիրեց մի կնոջ. տեսանյութ

Վանաձորի օրվան նվիրված տոնական միջոցառումները շարունակվում են. համերգային երեկոն գնալով թեժանում է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի — Sputnik. Վանաձոր քաղաքի օրվան նվիրված միջոցառման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարի հրավիրեց մի կնոջ։ Նրանք վալս պարեցին Արմեն Ներսիսյանի «Վանաձոր» երգի հնչյունների ներքո։

«Եթե հանկարծ զգաք, որ ուզում եք պարել` պարեք»,–մինչև երգչի ելույթն ասաց հաղորդավարը։

Նշենք, որ տոնական միջոցառումները շարունակվում են։

«Տեղական սիրո սահմանները պետք է ընդլայնենք». Նիկոլ Փաշինյան

Փաշինյանը տիկնոջ հետ ծանոթացել է Վանաձորի զարգացման ծրագրերին. լուսանկարներ

Հիշեցնենք` Փաշինյանը Վանաձորում է օրվա սկզբից և արդեն իսկ այցելել է Վանաձորի Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարան, «Վանաձոր Արմենիա» առողջարանային համալիր։

Բոլորով գնում ենք դբա լավը. Փաշինյանը խոստանում է Վանաձորի էֆեկտը ստանալ բոլոր քաղաքներում

Փաշինյանը նաև տեսանյութ էր հրապարակել Վանաձորում այսօր գործարկված շատրվանների «պարից»։