Ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ կառավարության վարած քաղաքականությանը և հատկապես այն ծրագրերին, որոնք միտված են երկրում ժողովրդագրական վիճակի բարելավմանը:
Արտակ Մարկոսյանի տեղեկացմամբ՝ դեռ մարտի 22-ին վարչապետի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունից հետո ստեղծվեց ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհուրդ, որի շրջանակում հաջորդ տարվանից սկսած իրականացվելու են հստակ ծրագրեր:
«Հիփոթեք, բայց ոչ ճգնաժամի միջոցով». Փաշինյանը պատասխանել է քաղաքացիների դժգոհությանը
«Իսկ մինչ այդ համատեղ աշխատանքի արդյունքում արդեն իսկ 2020 թվականի հուլիսի 1-ից բարձրանալու է առաջին և երկրորդ երեխաներին հատկացվելիք միանվագ նպաստը: Երկրորդ քայլը երեխայի խնամքի նպաստի բարձրացումն է, ինչպես նաև դրա աշխարհագրական ընդլայնումը՝ ներառելով գյուղական համայնքներում բնակվող մայրերին, ովքեր մինչև երկու տարեկան երեխա ունենալու պարագայում նպաստ կստանան»,-նշում է Արտակ Մարկոսյանը:
Ժողովրդագրագետի փոխանցմամբ՝ 2020թ.-ի հուլիսի մեկից ուժի մեջ կմտնեն նաև բնակարանային աջակցության երեք նախագծերը, որոնցից առաջինը գործելու է մարզերում ու լինելու է միանվագ դրամական աջակցություն բնակարան ընտրելու համար` բնակարանի արժեքի հինգ տոկոսի չափով: Երեխաների թվաքանակի աճի դեպքում կլինի նաև հավելագրում:
Հիփոթեք վճարողներին այս տարի կուրախացնեն Հայաստանի հարկային ծառայությունները
Երկրորդ նախագիծը գործելու է ամբողջ ՀՀ-ում և առնչվելու է կանխավճարի ապահովագրության ձեռքբերմանը երիտասարդ ընտանիքների համար: Իսկ երրորդ նախագիծը պայմանավորված է երեխայի ծնունդով, երբ նախատեսվում են հիփոթեքային մայր գումարի մարումներ: