ՌԱԴԻՈ

Գրիգորյան․ «Նուբար Օզանյան» հայկական գումարտակն իրականում քրդական նախագիծ է

Արաբագետ Սարգիս Գրիգորյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է Սիրիայում տարածում գտած «Նուբար Օզանյան» հայկական գումարտակի մասին՝ պարզաբանելով՝ միֆ է այն, թե՝ ոչ։
Sputnik
Գրիգորյան․ «Նուբար Օզանյան» հայկական գումարտակն իրականում քրդական նախագիծ է

Սիրիայում քրդերը ցանականում են օգտագործել հայկական գործոնը։ Խոսքը «Նուբար Օզանյան» հայկական գումարտակի մասին է։ Sputnik Արմենիային այս մասին ասել է արաբագետ Սարգիս Գրիգորյանը։

«Սա քրդական նախագիծ է․ ստեղծելով հայկական գումարտակ՝ քրդերը փորձում են ցույց տալ, որ թուրքերի դեմ պայքարում մենակ չեն. նրանց աջակցում են նաև կրոնական մյուս փոքրամասնությունները»,-ասել է Գրիգորյանը։   

Արաբագետը նշում է, որ հայկական համարվող գումարտակում հայեր գրեթե չկան՝ մեկ-երկու հոգի են։ Մնացածը, ըստ արաբագետի՝ կամ քրդեր են, կամ այլ էթնիկ խմբեր են ներկայացնում, օրինակ՝ ասորիներ։

Ամերիկացիներին` նավթ, ռուսներին` ազդեցություն. Սաֆրաստյանն ասաց` ով ինչ է ստացել Սիրիայում

Ըստ արաբագետի՝ վատն այն է, որ այս տեղեկությունները տարածում են ոչ միայն քրդական լրատվամիջոցները, այլ նաև թուրքական ԶԼՄ-ները՝ ցույց տալով, թե ահա՛, հայերը միացել են ահաբեկչական կազմակերպություններին։

Սիրիան պետք է ազատագրվի օտար ռազմական ներկայությունից. ավարտվեց Պուտին-Էրդողան հանդիպումը

Ինչ վերաբերում է հայկական լրատվամիջոցների կողմից նման տեղեկությունների տարածմանը՝ Գրիգորյանը համարում է, որ դա սխալ է․ պետք է իմանալ, որ կա նման նախագիծ, նման կազմակերպություն, բայց PR անել՝ իմաստ չունի։

Տեղեկացնենք, որ Նուբար Օզանյանն, ում անունը կրում է գումարտակը, եղել է ակտիվ կոմունիստ և մի շարք զինված հակամարտությունների առաջնորդ: Նա զոհվել է 2017 թվականի օգոստոսին ԴԱԻՇ-ի՝ « Իրաքի և Շամի Իսլամական Պետություն» ծայրահեղական ահաբեկչական խմբավորման դեմ մղվող մարտերի ժամանակ: