Պետք է զգույշ լինել. Սիրիայի «Հայկական գումարտակի» մասին լուրերն ունեն քարոզչական նպատակ

Վարդանյանը վստահ է, որ ոչ մի իրական գումարտակ էլ չկա։ Նույնիսկ անհասկանալի է` այնտեղ հայեր կան, թե ոչ, այդ մասին հավաստի տվյալներ չկան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. Սիրիայում «Հայկական գումարտակ»` որպես լիարժեք ռազմական միավոր, գոյություն չունի, դա քարոզչական միֆ է. Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում նման կարծիք հայտնեց իրանագետ Ահարոն Վարդանյանը։

Սիրիայի հայկական եկեղեցին` թուրք–քրդական կռվախնձոր. թուրքական ԶԼՄ–ները դավեր են նյութում

«Վերջին շրջանում հաճախ է խոսվում Սիրիայում հայկական գումարտակ ստեղծելու մասին։ Դրա նշանակությունն արհեստականորեն չափազանցվում է։ Ընդ որում, դա տեղի է ունենում 2019թ.–ի ապրիլից։ Թեման քարոզչական նպատակներով ակտիվորեն օգտագործում է Թուրքիան` ստեղծելով հակահայկական տրամադրություններ», – ասաց Վարդանյանը։

Նրա կարծիքով` ինչ-որ գումարտակի ստեղծումը, որը ոչ մի կապ չունի Հայաստանի , հայկական զորքերի հետ, բավական կասկածելի է։

«Անհասկանալի է, թե ինչ երրորդ կողմ է այն ստեղծել և այն ինչպես է օգտագործվելու։ Ինչու ոչ, այն կարող է օգտագործվել Հայաստանի դեմ։ Պետք է շատ ուշադիր լինել, ամեն դեպքում մեր հասարակությունը բավական զգացմունքային է այդ հարցում», – նշեց Վարդանյանը։

Փաշայան. «Լիբանանի հայ համայնքի պարզ մարդկանց և հայ պաշտոնյաների մոտեցումներն այլ են»

Նրա խոսքով` պետք է տարբերել քարոզչական տարրերն իրականությունից։ Վարդանյանը վստահ է, որ ոչ մի իրական գումարտակ չկա։ Նույնիսկ անհասկանալի է` այնտեղ հայեր կան, թե ոչ, այդ մասին հավաստի տվյալներ չկան։

Պետք է զգույշ լինել. Սիրիայի «Հայկական գումարտակի» մասին լուրերն ունեն քարոզչական նպատակ

Հոկտեմբերի կեսերին քրդական ԶԼՄ–ներում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ սիրիահայերի Նուբար Օզանյանի անվան կամավորական գումարտակը կմիանա թուրքական ագրեսիայի դեմ պայքարող քրդերին։