Սթենլի Քլարք, Լարս Դանիելսոն և այլ արտիստներ. Երևանում կմեկնարկի Yerevan Jazz Fest 2019-ը

Փառատոնի շրջանակում կանցկացվեն ինքնատիպ համերգներ՝ բացառիկ արտիստների մասնակցությամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի -Sputnik. Երևանում և Գյումրիում ջազի իսկական տոն է սպասվում: Ջազի հայկական ասոցիացիան և «Մեցցո Պրոդաքշնը» հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 3-ը կանցկացնեն ամենամյա միջազգային ջազ փառատոնը` Yerevan Jazz Fest 2019-ը:

Հայտնի հայ ջազմենները վերադառնում են Հայաստանը վերամիավորելու. «Վարդան Հովսեփյան» տրիոն
Այս մասին հայտնում են փառատոնի կազմակերպիչները:

Փառատոնը կմեկնարկի «Գրեմմիի» քառակի դափնեկիր, կոմպոզիտոր, պրոդյուսեր, դիրիժոր, բաս կիթառահար Սթենլի Քլարքի ջազ-ռոք համերգով, որը տեղի կունենա հոկտեմբերի 25-ին, ժամը 19:00 Կ. Դեմիրճյանի անվ. մարզահամերգային համալիրում: Սթենլի Քլարքի հետ Հայաստան կժամանի նրա դաշնակահարը՝ Չիկ Կորեայի աշակերտ Բեկա Գոչիաշվիլին: 

Հոկտեմբերի 25-ին, ժամը 19:00 Արամ Խաչատրյան համերգասրահում ինքնատիպ համերգային երեկոն կներկայացնեն շվեդ աշխարհահռչակ բասիստ  Լարս Դանիելսոնը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:

«Բալլադ սիրո մասին». ամուսնու մահից հետո Մերաբովայի հիթն առավել հուզիչ ու ազդեցիկ է հնչում

Հայաստանի պետական ջազ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ, նույնպես հանդես կգա ամենամյա Yerevan Jazz Fest-ի շրջանակում:

Նվագախմբի համերգը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին, ժամը 19:00 Արամ Խաչատրյան համերգասրահում:

Ու միայն Երևանում էր դա խրախուսվում. քաղաքը, որը չդադարեց ջազ լսել

Նոյեմբերի 1-ին «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր դահլիճում կկայանա Վահագն Հայրապետյան և ընկերներ խմբի համերգը, որի ընթացքում կներկայացվի նաև ջազի մասին առաջին հայկական անիմացիոն ֆիլմը:

Yerevan Jazz Fest 2019-ը կուղևորվի նաև Գյումրի: Նոյեմբերի 3-ին Գյումրիում համերգով հանդես կգան Վահագն Հայրապետյանն ու Ջոն Մարշալը՝ գյումրեցիներին ներկայացնելով ջազային ինքնատիպ գործեր: