ՌԱԴԻՈ

Մարգարյան․ «Ryanair-ին տրվող արտոնությունները պետք է հիմնավորվեն օրենսդրորեն»

Ryanair–ի պես ավիաընկերության մուտքը կարևոր է Հայաստանի համար, բայց պետք է այնպես անել, որ մյուսները պահանջներ չներկայացնեն։ Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է 2020 թ–ից Հայաստան մուտք գործող նոր ավիաընկերության մասին։
Sputnik
Մարգարյան․ «Ryanair-ին տրվող արտոնությունները պետք է հիմնավորվեն օրենսդրորեն»

Շրջափակումների մեջ գտնվող Հայաստանի համար շատ կարևոր է Ryanair–ի պես էժան, մատչելի ընկերությունների մուտքը։ Sputnik Արմենիային այս մասին ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։

Ryanair. ինչ է իրենից ներկայացնում Հայաստան մտնող ավիաընկերությունը

Նրա խոսքով` միջին ընտանիքի համար 35 եվրոյով Եվրոպա մեկնելը կարող էր երազանք լինել, իսկ այժմ արդեն հնարավոր է։

«Բանակցությունները ընկերության հետ, որը մուտք է գործում հայաստանյան ավիաշուկա, և նրան տրամադրվող արտոնությունները պետք է հիմնավորվեն օրենսդրական տեսանկյունից, հակառակ դեպքում Հայաստանի շուկայում աշխատող, կայացած, համաշխարհային օդային ոլորտում դիրքավորված, ուժեղ ընկերությունները նույնպես կարող են արտոնություններ, ստանդարտ պահանջներից որոշակի հրաժարումներ, «Զվարթնոցի» ծառայությունների գների վերանայումներ պահանջել»,- ասաց Մարգարյանը։

Երբ օդաչուն հայ է. «Գլուխգովան հռոմեացիներին հիշեցրեք Երևանի մասին». տեսանյութ

Նա նշեց, որ պետության համար նաև երրորդ կողմին չվնասելու և մրցակցության ապահովման խնդիր կա։

Ըստ տնտեսագետի՝ առաջին քայլն արված է, ինչը ողջունելի է, բայց դրան պետք է հաջորդի բախումը բացառող և շահերի հավասարակշռումն ապահովող քայլեր ու որոշումներ։

Հիշեցնենեք, որ իռլանդական Ryanair ավիաընկերությունը Հռոմի և Միլանի ուղղությամբ թռիչքները կիրականացնի հունվարից, իսկ ամռանից ավիաընկերության ինքնաթիռները կմեկնեն Բեռլին:

Հենց նոր նայում էի Հռոմ–Երևան տոմսի գինը. Ավինյանն էլ է համոզվել, որ թռիչքը 35 եվրո արժի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել է ավիաընկերության որոշ չվերթեր ազատել «օդի տուրքից»` հիշեցնելով, որ բոլոր այն ուղղությունների համար, որոնցով վերջին մեկ տարվա ընթացքում Երևանից կամ Գյումրիից թռիչքներ չեն իրականացվել, կառավարությունը պարտավորվել է վերացնել «օդի տուրքը»։

Ryanair-ը դարձավ առաջին ծիծեռնակը. Փաշինյանը մեծ հույսեր է կապում նոր փոխադրողի հետ