ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի-Sputnik. Ռեժիսոր Տիգրան Քեոսայանի և RT–ի ու Sputnik–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի ընտանիքում երրորդ երեխան է ծնվել: Այս մասին տեղեկացրել է հայտնի հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակին՝ Telegram-ի իր ալիքում շնորհավորական տեսանյութ տեղադրելով:
«Հարազատ ու սիրելի մի մարդ այսօր մայր է դարձել: Մարգո ջան, ո՞ւր տանեմ մանկասայլակը: Չես պատկերացնի, թե ինչքան էի սպասում՝ երբ ես ծննդաբերելու: Սիրում եմ քեզ, դու անհավանական կին ես, որն ամբողջ երկրին ցույց տվեց, որ կարելի է լինել «երկաթե տիկին» և միաժամանակ մնալ աշխարհի ամենաջերմ, հիասքանչ հայ մայրիկը: Սիրում եմ քեզ շատ, սա օրվա ամենալավ նորությունն էր»,- ասել է Կանդելակին՝ մանկասայլակի հսկայական արկղի վրա նստած:
Ինչերից է հրաժարվել Մարգարիտա Սիմոնյանը` ամեն ինչ հասցնելու համար. խոստովանություն
Հիշեցնենք, որ մարտի վերջին Սիմոնյանը հայտնել էր, որ երեխայի է սպասում։ Տիգրան Քեոսայանն ու Մարգարիտա Սիմոնյանը երկու երեխա արդեն ունեին: 2013 թվականի օգոստոսին ծնվել էր նրանց աղջիկը՝ Մարիանան, իսկ 2014 թվականի սեպտեմբերին` որդին՝ Բագրատը։ Եվս 2 դուստր (Ալեքսանդրիա և Քսենյա) Տիգրան Քեոսայանն ունի դերասանուհի Ալյոնա Խմելնիցկայայի հետ ամուսնությունից: