Հայաստանի որոշ հատվածներում եղանակը 7-9 աստիճանով կցրտի

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` առանձին շրջաններում անձրև կտեղա, որը կուղեկցվի ամպրոպով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 18-ին և 19-ին Հայաստանում տեղումներ չեն գրանցվի, իսկ ամսի 20-22-ն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։

«Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-21-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 7-9 աստիճանով»,– նշված է հաղորդագրության մեջ։

Սառը, բայց ոչ անհոգի․ ինչով են ապրում Հայաստանի հեռավոր հյուսիսում

Այսօր Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի 25-27 աստիճանի սահմանում, իսկ գիշերը կնվազի մինչև +7 աստիճան։

Տոնին ընդառաջ երևանյան մի շարք փողոցներ 3 օր շարունակ փակ կլինեն