ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Facebook–ի ադմինիստրացիան հեռացրել է ռուսական խոհանոցի բաղադրատոմսերով` Russia Beyond–ի նախագծերից մեկի էջը։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է Russia Beyond–ի գլխավոր խմբագիր Վսևոլոդ Պուլյան։
«Facebook–ը հեռացրել է ռուսական խոհանոցի բաղադրատոմսերով և խավիարի, մայոնեզի լուսանկարներով մեր Russian Kitchen էջը։ Այնտեղ 40 հազար բաժանորդ կար»,–գրել է նա։
Պուլյայի խոսքով` ավելի վաղ բոլոր ադմինիստրատորներին հաղորդագրություն է եկել այն մասին, որ «նորությունների ժապավենում սահմանափակվել են ընկերության սթորիների ցուցադրումները», իսկ մի քանի օր անց բոլորին ծանուցում է եկել, որ թափանցիկությունը բարձրացնելու նպատակով էջի վրա նշվելու է ադմինների մեծ մասի բնակության վայրը։
«Եվս մեկ օր անց ծանուցում է եկել, որ էջն արգելափակվել է։ Այսինքն, այն հասանելի է միայն ադմինների համար, հրապարակումներում այն չկա։ Մենք փորձեցինք պարզել, թե որն է խնդիրը։ Ինչպես միշտ, որևէ տեղ հստակ նշում չկա. էջում աղոտ ձևակերպում է` «գուցե դուք խախտել եք Facebook–ի կանոնները, սպամ եք տարածել կամ կոնտենտ գողացել»։ Կարող եք սեղմել «բողոք ներկայացնելու» կոճակը։ Լավ, ասենք` ներկայացրինք»,–նշել է նա։
Facebook-ի ծուղակն ու տրաֆիկը. հայկական ԶԼՄ–ների ղեկավարները հանդիպեցին ռուս փորձագետի հետ
Ինչպես նշել է նախագծի գլխավոր խմբագիրը, մի քանի օրից «էջը պարզապես անհետացել է»։
«Առանց ծանուցումների, ամեն տեղից։ Ադմինների համար ևս։ Facebook Business Manager–ից էլ։ Տեխնիկական աջակցության մասնագետները լռում են, չաթերը` նույնպես, Facebook–ին հասանելիություն ստանալն անհնար է»,–ավելացրել է նա։
«Այ քեզ ուրախություն». Մարգարիտա Սիմոնյանի Facebook–ի էջը սխալմամբ է արգելափակվել
Facebook–ը մայիսին հայտարարել էր շուրջ 100 էջ հեռացնելու մասին, որոնք իբրև թե կապված էին Ռուսաստանի հետ։
Հունվարին Facebook–ը հեռացրել էր շուրջ 500 էջ, այդ թվում` Sputnik գործակալության 7 էջ, հիշեցնում է RT–ն։