Հայ դիզայները նոր հաջողություններ է գրանցել Milan Fashion Week-ում. նոր ցուցադրություն

Sputnik Արմենիայի տաղավարում հյուրընկալել ենք հայտնի դիզայներին և նրա հետ զրուցել Milan Fashion Week-ի մասնակցությունից, տպավորություններից, աշխարհին Հայաստանի նորաձևությունը ներկայացնելու բարդությունից և սպասվելիք ցուցադրությունից:
Sputnik

Լիանա Սարգսյանն առաջին հայ դիզայներն է, որն ընդգրկվել է FWO (Fashion Week Online)-ի ցուցակում և առանձին դեֆիլե-շոուով ներկայացրել իր հավաքածուն։ Երրորդ տարին անընդմեջ ElSi ապրանքանիշի հիմնադիրը մասնակցում է Միլանի նորաձևության շաբաթվան։

Շքեղություն` հայկական ձևով. Հորդանանի թագուհին դիզայներ Գրիգոր Ջաբոտյանի զգեստն է հագնում

«Իմ բոլոր հավաքածուները ներկայացրել եմ նորաձևության ցուցադրությունների շրջանակում, ինչը հնարավորություն է տալիս ներգրավել ավելի շատ fashion buyer-ների, նորաձևության ոլորտի բլոգերների, հայտնի ամսագրերի լրագրողների, որոնք նորաձևության շաբաթին նախապես մասնակցելու համար հայտ են ներկայացնում»,- ասաց Լիանան։

Նա նշեց, որ այս տարին իրենց համար խորհրդանշական էր, քանի որ շոուին ներկա է գտնվել նորաձևության աշխարհում հայտնի Մարիո Բոզելլիին, որին նախապես հրավիրել էին:

«Մարիո Բոզելլիին  նորաձևության աշխարհում շատ ազդեցիկ մարդ է, նաև Milan Fashion Week-ի հիմնադիրն է։ Միայն նրա ներկայությունն անչափ կարևոր է։ Նա նորաձևության աշխարհում կենդանի լեգենդ է»,-ասաց դիզայները։

Շքեղություն` հայկական ձևով. Հորդանանի թագուհին դիզայներ Գրիգոր Ջաբոտյանի զգեստն է կրում

Ցուցադրությանը մասնակցելու համար հավատարմագրվել են ավելի քան 2000 հայտնի բլոգերներ, լրագրողներ և fashion buyer-ներ։

Նախատեսված աթոռների քանակով պայմանավորված դիզայները ստիպված է  եղել հավատարմագրվածների թիվը կրճատել։

Լիանայի  համոզմամբ` Միլանի նորաձևության շաբաթն այս ոլորտում ստեղծագործող մարդկանց համար դեպի ճանաչելիություն տանող լավագույն ճանապարհն է, ինչի համար պետք է աշխատասիրություն, կրեատիվություն և ինքնատիպություն։

Լիանան նշեց, որ «Գարուն-Ամառ 2020» հավաքածուն ներկայացվել է լյուքս դասի չինական ներքնազգեստի Մերրիջ (Merrige) բրենդի հետ համատեղ և արժանացել է հյուրերի բարձր գնահատանքին։

Սկսնակ դիզայները հագուստ է ստեղծել` հաշվի առնելով հայերի կազմվածքի առանձնահատկությունները

Ցուցադրությունը սկսվել է բալետային համարով՝ խորեոգրաֆ և աշխարհահռչակ Լա Սկալա թատրոնի բալերինա Աննա Օլխովայայի կատարմամբ։

Լիանա Սարգսյանի և նախագծի կազմակերպիչ Տարիել Բիշարյանի նախաձեռնությամբ թե՛  պարային համարի, թե՛ ամբողջ ցուցադրության համար ընտրվել է Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի երաժշտությունը, (այն վերամշակել է իտալացի հայտնի DJ La Fed֊ը):

Նշենք, որ Լիանա Սարգսյանը հայտնի անուն է Եվրոպայի նորաձևության շրջանակում։

Վենետիկի 74-րդ կինոփառատոնի կարմիր գորգին Էլսի զգեստները կրել են ամերիկյան դերասանուհի Թիֆանի Բրաուերը և Էլնա֊Մարգրեթը` Բենթհայմի և Շտայնֆուրթի արքայադուստրը։