«Դու կարևոր էիր, կողքիս էիր». Սարատովում սպանված 9-ամյա Լիզայի մոր տեսաուղերձը

Ելենա Կիսելյովան տեսաուղերձ է ձայնագրել, որում շնորհակալություն է հայտնել քաղաքի բնակիչներին իր համար սարսափելի օրերին ցուցաբերած աջակցության համար, նաև խնդրել է քաղաքային իշխանություններին ուշադրություն դարձնել դպրոցներ տանող ճանապարհների անվտանգությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Սարատովում սպանված 9-ամյա Լիզա Կիսելյովայի մայրը` Ելենա Կիսելյովան, տեսաուղերձ է ձայնագրել, որում շնորհակալություն է հայտնել բոլորին, ովքեր իր ընտանիքի համար այդ սարսափելի օրերին աջակցել են իրենց։

«Սարատովը լի է շատ բարի, ուժեղ և հուսալի մարդկանցով, որոնց վրա կարելի է հենվել դժվարին պահին։ Ես կարող էի հույս դնել բացառապես ցանկացածի վրա։ Ուզում եմ առանձին և յուրաքանչյուրի ձեռքը սեղմել, գրկել և ասել. «Դու կարևոր էիր, կողքիս էիր»»,–ասել է Կիսելյովան։

Նա ավելացրել է, որ իրեն զանգահարում էին և օգնություն առաջարկում Ռուսաստանի բազմաթիվ քաղաքներից, ինչը, նրա խոսքով` «անգնահատելի է և խոսքերն այստեղ ավելորդ են»։

Սարատովյան խանութում տղամարդը փորձել է կոնֆետները մկնդեղով թունավորել

Բացի այդ, կինը քաղաքային իշխանությանը կոչ է արել ուշադրություն դարձնել դպրոց տանող ճանապարհներին, և դրանք ավելի անվտանգ դարձնել։ Երեխաները, նրա խոսքով, դպրոցում կես օր են անցկացնում, և հաճախ նույնիսկ ծնողները չգիտեն, թե «ինչի միջով են նրանք անցնում։

Արյունալի սպանություն Մինսկում. սղոցով ու կացնով հարձակվել է մարդկանց վրա

9-ամյա Լիզան հոկտեմբերի 9-ին կորել էր դպրոցի ճանապարհին։ Դպրոցականին մի քանի օր շարունակ փնտրում էին ամբողջ քաղաքով։ Ցավոք, աղջկան մահացած գտան։ Նրա սպանության կասկածյալը 36-ամյա հանցագործը` Միխայիլ Տուվատին,  հարցաքննության ժամանակ խոստովանել էր, որ խեղդել է երեխային, իսկ մարմինը թաքցրել ավտոտնակում։

«Նա օրորոցից մոլագար էր». հորը սպանած Խաչատուրյան քույրերի տատի խոստովանությունը

Սարատովի բնակիչները, իմանալով սպանության մասին, հանրահավաքի են դուրս եկել` պահանջելով իրենց հանձնել մարդասպանին։ Ուժայինները ստիպված են եղել հատուկ միջոցներ կիրառել նրանց զսպելու համար։