Անչափահաս աղջիկը փորձել է կյանքին վերջ տալ և դանակով վնասել է դաստակները

Արնաքամ լինող աղջկան նկատել են ծնողներն ու նրան անմիջապես տեղափոխել են Վանաձորի հիվանդանոց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի - Sputnik. Sputnik Արմենիայի տեղեկություններով` այսօր` հոկտեմբերի 15-ին, Վանաձորի հիվանդանոցում հոսպիտալացվել է Լոռու մարզում ապրող անչափահաս մի աղջիկ, որի դաստակներից մեկի վրա մի քանի կտրած վերք է եղել։

Արագածոտնի մարզում ցուլը պոզահարել է հովվին

Ըստ շրջանառվող որոշ լուրերի` վնասվածքները պատահականության հետևանք չեն։ Աղջիկն ընկճված վիճակում ինքն է դանակով վնասել դաստակները, որպեսզի կյանքին վերջ տա։ Ընտանիքի անդամները նկատել են ու արնաքամ լինող աղջնակին հասցրել հիվանդանոց։

Թե ինչու է աղջիկն այդ ծայրահեղ քայլին դիմել` առայժմ որևէ վարկած չի շրջանառվում։

Ինչը կամ ով կարող էր 14-ամյա աղջկան հասցներ ինքնասպանության, կպարզեն իրավապահները։

Սննդային թունավորում Արտաշատի դպրոցում. 19 աշակերտ տեղափոխվել է հիվանդանոց