Մահացել է լեգենդար տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովը

Ալեքսեյ Լեոնովը երկարատև հիվանդությունից հետո մահացել է հոկտեմբերի 10–ին Մոսկվայի № 68 կլինիկական հիվանդանոցում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի — Sputnik. Կյանքի 86–րդ տարում մահացել է խորհրդային տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Տիեզերագնացների նախապատրաստման կենտրոնի մամուլի ծառայությանը։

Հայաստանը հաճույքով էի նկարում. ռուս տիեզերագնացը պատմում է` ինչու է նկարել Երևանը

«Այո, ցավոք, նա մահացել է», – ասել է կենտրոնի ներկայացուցիչը։

Լեոնովը մահկանացուն կնքել է Մոսկվայի № 68 կլինիկական հիվանդանոցում երկարատև հիվանդությունից հետո։

Նրա հուղարկավորությունը տեղի կունենա հոկտեմբերի 15–ին։

1965թ–ի մարտին Լեոնովը դարձավ աշխարհում առաջին մարդը, որ դուրս եկավ բաց տիեզերք։ Դա տևեց 12 րոպե, իսկ վերադառնալիս Լեոնովը հայտնվեց արտակարգ իրավիճակում. նրա սկաֆանդրն ուռեց, Լեոնովը ստիպված եղավ թուլացնել ճնշումը և, հակառակվելով հրահանգներին, լյուկի մեջ մտավ ոչ թե ոտքերով, այլ գլխով։

Ինչպես են պայթում աստղերը. հայ աստղագետն ուսումնասիրում է «բուռն տիեզերական ծերությունը»

1960–ականների վերջին Լեոնովը պատրաստվում էր թռչել Լուսին։ Եթե ԽՍՀՄ–ը հաղթեր «լուսնային մրցավազքում», նա կլիներ Լուսին հասած առաջին մարդը (1968 թ. դեկտեմբերին ամերիկացիներին հաջողվում է առաջինը հասնել Լուսին):

1975թ–ին Լեոնովը մասնակցել է «Սոյուզ–Ապոլլոն» ծրագրի հայտնի թռիչքին և պատմության մեջ առաջին անգամ ԽՍՀՄ–ի ու ԱՄՆ–ի տիեզերանավերի համակցմանը։

Վիկտոր Համբարձումյան. Տիեզերքների արարիչը