Եթե խաղողի նոր այգիներ չհիմնվեն, մի քանի տարի անց արտահանման ծավալը չի աճի. Հարությունյան

Գինու ոլորտի աճը վերջին 5-6 տարիների ընդհանուր քաղաքականության հետևանք է։ Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է խաղողի բերքատվությանը, մթերման աշխատանքներին և դրանով պայմանավորված գինեգործության ներկա վիճակին:
Sputnik

Հարությունյանի կարծիքով՝ հայկական գինիների արտադրության և արտահանման ծավալների ավելացումն էլ պայմանավորված է հայկական գինիների պահանջարկով, սակայն եթե խաղողի նոր այգիներ չհիմնվեն, ապա մի քանի տարի հետո արտահանման ծավալների աճ չենք կարող ակնկալել:

Հովակիմյան. «Փորձնական շրջանում խաղողն ու ծիրանը կապահովագրվեն»

«Կոնյակի դաշտը նույնպես մաքրվում է կեղծ արտադրանքից, Հայաստանում վերջ է դրվում կոնյակի կեղծմանը, ուստի առաջիկայում կոնյակի արտադրության աճ չենք ունենա, բայց մի քանի տարի հետո հայկական կոնյակը կլինի շատ ավելի լավը, ավելի որակյալ»,- ասում է Ավագ Հարությունյանը:

Հարությունյան. «Ներդրումները պահանջում են մեծ հողակտորներ, գոնե 50-100 հեկտարի չափով»

Վիճակագրական տվյալների համաձայն՝ նախորդ տարի Հայաստանում արտադրվել է 30 մլն 751.9 հազար լիտր կոնյակ։ Այս ցուցանիշը 2017 թվականի համեմատ աճել է 2,5 տոկոսով: Ինչ վերաբերում է գինու արտադրությանը, ապա նախորդ տարի հանրապետությունում արտադրվել է 8 մլն 877.4 հազար լիտր գինի՝ 2017 թ-ի համեմատ աճելով 0.3 %-ով: