Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովն ակնկալում է Սերժ Սարգսյանի մասնակցությունը. ՀԺ

Հանձնաժողովի վերջին նիստին արդեն մասնակցել է պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի տեղակալը։ Ապագա «հյուրերի» շարքում է պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի — Sputnik. Պաշտպանության նախկին նախարար, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Միքայել Հարությունյանի նախկին տեղակալին հրավիրել են Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով։ Գրում է «Հայկական ժամանակը»։

Ըստ թերթի` վերջինը շատ կարևոր տեղեկություն է տրամադրել հանձնաժողովին։

«Բոլորին հրավիրելու ենք մեր հաստատած ցանկով, դեռ մի բան էլ ավելի: Ես չեմ պատկերացնում՝ ինչպե՞ս կարելի է մերժել մի հանձնաժողվի հրավերը, որը միտված է դեպքերն ուսումնասիրելու»,- թերթի փոխանցմամբ` ասել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Նա նաև նշել է, որ նույնիսկ Սերժ Սարգսյանին է ակնկալում հրավիրել ու մերժում չստանալ։

Քննիչ հանձնաժողով ստեղծում են այն պատերազմներից հետո, որոնք պարտվում են. Աշոտյան

«Նույնիսկ ակնկալել եմ, որ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, եթե Մարտի 1–ի գործով լքեց Հայաստանը, ապա Ապրիլյանով ինքը պետք է ձև գտնի՝ հանձնաժողովի հետ կոնտակտ կարողանա ապահովել, չգիտեմ, տեխնիկական ինչ-որ միջոցներով՝ սկայպով, որովհետև հարցեր կային, որ իրեն էլ պետք է ուղղեինք, քանի որ Միքայել Հարությունյանն այդ ժամանակ նախագահին առընթեր գլխավոր ռազմական տեսուչն էր»,– ասել է Քոչարյանը։

Որտե՞ղ էր Խաչատուրովը ապրիլյան քառօրյայի առաջին րոպեներին. պատասխանում է Դավթյանը

Հանձնաժողովը դիմել է ԱԱԾ` թոշակի անցած զինվորականներից գաղտնի տեղեկություններ ստանալու իրավունք տալու հարցով։ Այդ ցուցակում են պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը և ռազմական գործիչ, գեներալ-մայոր Վլադիմիր Հայրապետյանը: