Նիկոլ Փաշինյանը նկարահանվում է տեսահոլովակում

ՀՀ վարչապետի մասնակցությամբ դրվագներն արդեն նկարահանվել են։ Տեսահոլովակը նկարահանում է ռեժիսոր Հրանտ Մովսիսյանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջիկայում կտեսնենք կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի «Հետևիր, արի՛ Երևան» ստեղծագործության հիման վրա նկարահանվող տեսահոլովակում: Այս մասին հայտնում է «Հայկական ժամանակը»։

Փաշինյանը մեկնում է Թուրքմենստան. ՀՀ վարչապետը կմասնակցի ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստին

Պարբերականի տեղեկություններով` այսօրվանից սկսվել են նկարահանման աշխատանքները: Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ դրվագները նկարահանվել են առավոտյան:

«Հետևիր, արի՛ Երևան» երգի տեսահոլովակը նկարահանում է ռեժիսոր Հրանտ Մովսիսյանը:

«Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է». Փաշինյանն աջակցել է ֆլեշմոբին

Նվագախմբի կատարմամբ ստեղծագործությունն արդեն ամբողջական ձայնագրված է «Էրեբունի-Երևան-2801» տոնակատարությունների շրջանակում:

Հիշեցնենք` Երևանն այս տարի իր տոնը կնշի հոկտեմբերի 19-ին:

Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Քիմ Քարդաշյանին և համատեղ սելֆի հրապարակել. տեսանյութ