Զոհրաբ Մնացականյանը Աշխաբադում մասնակցում է ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին

Նիստին մասնակցում է նաև Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը, սակայն Մնացականյան–Մամեդյարով երկկողմ հանդիպում չի սպասվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Թուրքմենստանի մայրաքաղաքում մասնակցում է ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին։

Փաշինյանը մեկնում է Թուրքմենստան. ՀՀ վարչապետը կմասնակցի ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստին

Աշխաբադ են ժամանել նաև Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի արտգործնախարարները, ինչպես նաև Գործադիր կոմիտեի նախագահ` ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։

Նախօրեին Մնացականյանը հանդիպում է ունեցել թուրքմեն գործընկեր Ռաշիդ Մերեդովի հետ։ Կողմերը քննարկել են երկու երկրների համագործակցության ընդլայնման հնարավորությունները, առևտրատնտեսական կապերի և գործարար, մշակութային շփումների աշխուժացման ուղղությամբ համատեղ քայլերի ձեռնարկումը: Կարևորվել է  Թուրքմենստանի հայ համայնքի դերակատարությունը:

Ինչպես Sputnik  Արմենիային հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից  Մնացականյանի և նրա ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի միջև երկկողմ հանդիպում չի սպասվում։

ՀՀ կառավարությունը դռնփակ ռեժիմով կքննարկի Սիրիայում ստեղծված վիճակն ու ՀՀ դիրքորոշումը

Նախատեսվում է, որ հոկտեմբերի 10-ին արտգործնախարարների խորհրդի նիստին  նախարարները կարծիքներ կփոխանակեն միջազգային օրակարգի  և ԱՊՀ ձևաչափում փոխգործակցության արդիական հարցերի շուրջ, ինչպես նաև կընդունեն ԱՊՀ մասնակից երկրների ԱԳՆ–ների միջև գործընկերության աշխուժացման վերաբերյալ գործողությունների ծրագիրը, կքննարկեն ԶՈւ կապի համատեղ (միացյալ) համակարգի  ստեղծմանը, թմրանյութերի, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարին առնչվող հարցեր։

Նիստը տևելու է մինչև հոկտեմբերի 11-ը։

Հայաստանը դատապարտում է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի ռազմական ներխուժումը