ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի — Sputnik. Ամերիկահայ գործարար Քլոե Քարդաշյանը «նախանձել է» քույրերին, որոնք այս օրերին պատմական հայրենիքում են, և Instagram–ի սթորիզում ոսկե կախազարդ հրապարակել Հայաստանի զինանշանով, որը պատված է փայլփլուն քարերով։ Գուցե դրանք նույնիսկ ադամանդներ են։
Քլոեն արդեն եղել է Հայաստանում ավագ քրոջ` Քիմի հետ 2015 թվականին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ժամանակ։
Քարդաշյան քույրերն իրենց երեխաների հետ Հայաստան են ժամանել հոկտեմբերի 6-ի ուշ երեկոյան։ Նրանց (բացի ավագ Նորթից) մկրտել են Էջմիածնում։ Մինչև Քիմը մասնակցում էր WCIT համաժողովին, Քորթնին երեխաների հետ զբոսնել է Երևանում և ճաշել ռեստորաններից մեկում, որտեղ նա անձնակազմի հետ հայերեն է խոսել։
Քիմին Երևանում ողողել են նվերներով. նա շնորհակալություն է հայտնել հայ դիզայներներին
Հոկտեմբերի 9-ին նրանք այցելել են Գառնի, ընդ որում, եղել են հայ դիզայներների կարած զգեստներով։ Քույրերն ընտրել են նաև հայկական բրենդներից մեկի զարդերը։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` Քիմն ու Քորթնին նկարահանում են Keep up with the Kardashians հեռուստաշոուի հերթական դրվագը։
Քիմը նույնպես մկրտվել է Էջմիածնում և եկեղեցական անուն ստացել. քավորը մանրամասներ է պատմում
Ավելի վաղ Քիմը խոստովանել էր, որ Հայաստանը նրան ոգեշնչում է։ Նա պատմել էր շտկող հագուստի շարքը Հայաստանում արտադրելու և հայկական ծաղիկների բույրով օծանելիք ստեղծելու իր երազանքի մասին։ Իսկ հոկտեմբերի 8-ի ուշ երեկոյան նա սթորիզում գրառում էր արել, որտեղ շնորհակալություն էր հայտնել հայերին բազմաթիվ նվերների համար։