Կանգնեցրին «թշնամուն», հետո ոչնչացրին սեփական «որջում». տեսանյութ զորավարժություններից

Բազմաթիվ նորություններ էին կիրառվել ինչպես զորավարժությունների ղեկավարման մեթոդներում, այնպես էլ  ստորաբաժանումների բուն գործողություններում։
Sputnik

Հայաստանի «Բաղրամյան» զորավարժարանում այսօր անցկացվեց հայ–ռուսական  միացյալ զորախմբի մարտավարական զորավարժությունների կրակային փուլը։

Մարզումներում ներգրավվել էին ավելի քան 1,5  հազար զինծառայող և ավելի քան 500 միավոր հատուկ ռազմատեխնիկա, այդ թվում հետևակի մարտական մեքենաներ, տանկեր, զրահապատ փոխադրիչներ, հետախուզման, կառավարման և կապի ժամանակակից համալիրներ, ինչպես նաև կործանիչ, գրոհային և բանակային ավիացիա։

Հայաստանի զորավարժություններում փորձարկվել են նորագույն սպառազինություններ. Արտակ Դավթյան

Իրավիճակը հնարավորինս մոտեցված էր մարտականին։ Բազմաթիվ նորություններ էին կիրառվել ինչպես զորավարժությունների ղեկավարման մեթոդներում, այնպես էլ  ստորաբաժանումների բուն գործողություններում։

Հայաստանում բարձր են գնահատել Ռուսաստանի հետ զորավարժությունները

Հայաստանի և Ռուսաստանի միացյալ զորախումբը ստեղծվել է 2016 թվականին։ Խմբավորման հիմնական խնդիրների թվում է Հայաստանի և Ռուսաստանի դեմ զինված հարձակման (ագրեսիայի) դեպքում դրա ժամանակին հայտնաբերումը և հետ մղումը, ինչպես նաև պատասխանատվության գոտիներում  երկու պետությունների պետական սահմանների ցամաքային հատվածների պաշտպանությունը։

Նիկոլ Փաշինյանը գնացել է զորավարժությունների ընթացքին հետևելու. տեսանյութ