Կիրակին խոստանում է ամառային լինել. եղանակի տեսություն

Հայաստանի բնակիչներն ու հյուրերը կշարունակեն վայելել ջերմ, առանց տեղումների եղանակը։ Մարզերից մեկում ջերմաստիճանը կհասնի +33-ի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի — Sputnik. Հոկտեմբերի 6-ին ու առաջիկա շաբաթվա աշխատանքային օրերին` մինչև հոկտեմբերի 10-ը, Հայաստանում ձևավորված ջերմ, առանց տեղումների եղանակը կպահպանվի։ Տեղումներ չեն նախատեսվում։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։

Բրոդսկին վատ օրինակ է, կամ հայերը պատրա՞ստ են սուրճն առանց ծխախոտի խմել

Քամին կլինի հարավարևելյան՝ 3-8 մ/վ, օդի ջերմաստիճանն էլ էապես չի փոխվի։

Երևանում այսօր ցերեկը օդի ջերմաստիճանը կհասնի +31 աստիճանի, իսկ գիշերը կնվազի մինչև +13 աստիճան։

Երևան ժամանեց Յուրի Ջորկաեֆը

Ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի Սյունիքի մարզում, որտեղ ցերեկը այն կհասնի +33 աստիճանի։

Եվս մեկ հյուր. Սերժ Թանկյանը ժամանեց Հայաստան