Թինա Կանդելակի. «Sputnik Արմենիա, հավատում եմ ձեզ». տեսանյութ

Ռուսաստանցի հայտնի հաղորդավարուհի Թինա Կանդելակին կրկին ցուցադրել է հայերենի իր իմացությունը։
Sputnik

«Մատչ ՏՎ» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն, հայի ու վրացու արմատներով ռուսաստանցի հեռուստաաստղ Թինա Կանդելակին հայերենով դիմել է Sputnik Արմենիայի անձնակազմին և ընթերցողներին։

Թինա Կանդելակի. «Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում»

«Sputnik Արմենիա, հավատում եմ ձեզ։ Լավ լինեք։ Սաղ լինեք։ Ինձ բաբոն է հայերեն սովորեցրել»,– ասել է Կանդելակին։

Թինան խոստովանել է, որ մեծ ջերմությամբ է հիշում «Ֆորտ Բոյար» հեռուստախաղի հայկական տարբերակի նկարահանումները, որտեղ ինքը հաղորդավար էր։ Թիմը հանդես էր գալիս «Առաջ, Հայաստան» կարգախոսով։

«Անհավանական գեղեցիկ մարմին». Կանդելակին լողազգեստով լուսանկարներ է հրապարակել

Երբ նրան հաստատում էին այդ դերի համար, շատերը մտահոգվում էին. չէ՞ որ Թինան այնքան էլ լավ չգիտեր հայերեն, բայց թիմն աջակցել է նրան։

«Ի դեպ, ողջունում եմ բոլոր նրանց, ովքեր Sputnik Արմենիա են դիտում, ողջունում եմ նրանց, ովքեր խաղում էին «Ֆորտ Բոյարի» հայկական տարբերակում։ Շնորհակալություն աջակցության համար։ Նրանք ինձ ասացին. «Թինա, մի՛ վախեցիր։ Մենք մեջքի հետևից կհուշենք քեզ, եթե որևէ բան մոռանաս»»,–պատմում է Կանդելակին։

Նշենք, որ Կանդելակին սիրում է հարմար առիթի դեպքում հայերեն խոսել։ Նա այս տարվա հունվարին Դավոսում տեղի ունեցած համաժողովի ժամանակ մոտեցել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և հայերեն հայտնել նրան, որ իր մայրը հայ է։