Սարսափելի վթար Երևան–Արմավիր ճանապարհին. վարորդը դուրս է շպրտվել մեքենայից. լուսանկար

Մարդիկ օգնության են հասել մեքենայի սրահից շպրտված վարորդին, բայց բժիշկները չեն կարողացել փրկել նրան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Քիչ առաջ սարսափելի պատահար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ապարանում պայթյուն է որոտացել. տեսանյութ

Sputnik Արմենիայի տեղեկություններով` Երևան-Արմավիր ճանապարհին՝ Արշալույս գյուղի սկզբնամասում «Մերսեդես» մակնիշի մեքենան ինչ-ինչ պատճառներով դուրս է եկել երթևեկելի մասից ու շրջվելով հայտնվել դաշտում։

Օգնության հասած անձինք մեքենայի սրահից շպրտված վարորդին դուրս են բերել ճանապարհ։

Մոտ 40-ամյա տղամարդը տեղափոխվել է Վաղարշապատի հիվանդանոց և մահացել։

Զովունիում, աշխատանքի վայրում տախտակները լցվել են 37–ամյա տղամարդու վրա. նա մահացել է

Այս պահին դեպքի վայրում աշխատում են քննչական կոմիտեի և ոստիկանության ծառայողներ։

Սարսափելի վթար Երևան–Արմավիր ճանապարհին. վարորդը դուրս է շպրտվել մեքենայից. լուսանկար

Սևանում հայտնաբերվել է տղամարդու դի. բերանն ու թևերը կապված են եղել կպչուն ժապավենով