Փաշինյանն ու Պուտինն օդանավակայանում առանձնազրույց են ունեցել, ի՞նչ են խոսել. տեսանյութ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում գտնվող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ 2 առանձնազրույց է ունեցել։
Sputnik

ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին երեկ ուշ երեկոյան «Զվարթնոց» օդանավակայանից ճանապարհել է անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ճանապարհելու տեսանյութը նա տեղադրել է Facebook–ի իր էջում։

«Օդանավակայանում ՌԴ նախագահի հետ մեր ունեցած մանրամասն զրույցը կարծում եմ նոր խթան կտա հայ-ռուսական հարաբերություններին»,–տեսանյութին կից գրել է Փաշինյանը:

Որտեղ են հանդիպել Վլադիմիր Պուտինն ու Բելլա Քոչարյանը և ինչ են քննարկել

Իսկ հետգրության մեջ ՀՀ վարչապետը հավելել է, որ ՌԴ նախագահի հետ երեկ կայացած երկու հանդիպումները՝ պաշտոնական և ոչ պաշտոնական, մեկը մյուսի տրամաբանական շարունակությունն էին:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1–ին Երևանում կայացավ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը, որին մասնակցեցին ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները, ինչպես նաև Սինգապուրի վարչապետը, Իրանի և Մոլդովայի նախագահները։ Եվրասիական տնտեսական միությունը և Սինգապուրն ազատ առևտրի մասին համաձայնագիր կնքեցին։

Ավելի ուշ տեղի ունեցավ Հայաստանի վարչապետի և  Ռուսաստանի նախագահի հանդիպումը, որի ընթացքում Վլադիմիր Պուտինը շնորհակալություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին` ԵԱՏՄ–ում Հայաստանի նախագահության արդյունավետ տարվա և բարձրագույն խորհրդի նիստը բարձր մակարդակով անցկացնելու համար։