Գագիկ Սուրենյանը հակադարձում է`ամենուր տաք է և ապահով

Օգտատերերին դուր է եկել Գագիկ Սուրենյանի հումորային մոտեցումը, նրանք սկսել են մեկնաբանել գրությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik. «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը մթնոլորտային անդորր է խոստանում։

Երկրում տիրող բարենպաստ եղանակի մասին Սուրենյանը գրել է Facebook-ի իր էջում։

Հայաստանի որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +31 աստիճանի. եղանակի տեսություն

«Երկրումս մթնոլորտային անդորր է, ամենուր տաք է և ապահով է»,–գրել է նա։

Օգտատերերին դուր է եկել պատասխանատուի հումորային մոտեցումը, նրանք սկսել են մեկնաբանել գրությունը։ Մեկն օրինակ` տեղադրել է համապատասխան երգչի լուսանկարն ու գրել. «Շուտով կլինի ցուրդ ու խաբուսիգ»։ Լիլիթ Աղեկյան օգտատերն էլ գյումրվա բարբառով իր յուրահատուկ շնորհակալությունն է հայտնել. «Աբրիս դու, Գագիկ ջան, ձեռքիցդ օր սպես լավ բաներ գուկան, ինչ՞ի շուտ -շուտ ու շատ չես էնէ»։

Նշենք, որ ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության տվյալների համաձայն` մինչև հոկտեմբերի 6–ը հանրապետությունում տեղումներ չեն գրանցվի։ Որոշ վայրերում օդի ջերմաստիճանը կհասնի մինչև +31–ի։