«Ընդդիմությունը զարգացման, կայունացման պրոցեսում է գտնվում». Նորայր Դունամալյան

Ընդդիմությունը զարգանում է մի քանի թևով, բայց նույն ընդդիմադիր դաշտում ոչ մի կուսակցություն, բացի «Ադեկվադից», չի ձևավորվել։
Sputnik

Ընթացիկ ներքաղաքական գործընթացները կարելի է բնութագրել որպես անկայուն: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքական գիտությունների թեկնածու Նորայր Դունամալյանը`նշելով, որ դա ավելի շուտ բնական է, քան արտառոց: 

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չի կարող ունենալ ընդդիմություն. Թումանյան

Ինչ վերաբերում է ընդդիմադիր դաշտին` Նորայր Դունամալյանը նկատում է, որ ընդդիմությունն այժմ զարգացման , կայունացման պրոցեսում է գտնվում:

«Կա, մասնավորապես, խորհրդարանական ընդդիմություն: Բայց չեմ կարող ասել, որ դա համակարգային ընդդիմություն է, որովհետև այդ համակարգային կապերը դեռ չեն ստեղծվել: 

Կան նաև ընդդիմադիր ուժեր, որոնք խորհրդարանից դուրս են, որոնք ավելի ակտիվ են, ավելի շատ ռեսուրս և որոշ ծրագիր ունեն: Չեմ կարող ասել, որ այդ ընդդիմությունն ընդհանուր պատկեր ունի»,–ասաց նա:

Քաղաքագետը նկարագրում է մի քանի խումբ՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ համախմբվող ընդդիմադիրներ, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հետ կապ ունեցող ընդդիմություն, ավելի երիտասարդ խումբ, որը համախմբվում է Միքայել Մինասյանի շուրջ: 

«Հակահեղափոխական» սև կատու է անցել, կամ Փաշինյանին անհրաժեշտ է «նոր ընդդիմություն»

«Բայց որպես ինստիտուցիոնալ տարր,  այդ ընդդիմությունը դեռ չի զարգացել, որովհետև նույն ընդդիմադիր դաշտում ոչ մի կուսակցություն, բացի «Ադեկվադից», չի ձևավորվել»,-նշում է մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է իշխանությանը, ապա Նորայր Դունամալյանն իշխանության համար որպես թիվ մեկ խնդիր ընդգծում է քաղաքական գործընթացի կայունացումը, ինչպես նաև քաղաքական թիմ ստեղծելու խնդիրը:

Դատական համակարգի հետ կապված խնդիրների, ներքաղաքական այլ զարգացումների և արտաքին-քաղաքական հարցադրումների վերաբերյալ քաղաքագետ Նորայր Դունամալյանի մյուս դիտարկումների ու գնահատականների մանրամասները՝ տեսանյութում: