Երևանը պատրաստ է ջանքեր գործադրել, որպեսզի ԵԱՏՄ–ն արտաքին շուկաներ մուտք գործի

Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ ԵԱՏՄ–ում համագործակցության առանցքային ուղղություններից մեկը տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացումն է և դիվերսիֆիկացիան, որն ապրանքաշրջանառության աճ կապահովի միության ներսում և ապրանքների արտահանում արտաքին շուկաներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի — Sputnik.Հայաստանը, օգտագործելով իր աշխարհագրական դիրքը, պատրաստ է ջանքեր գործադրել ԵԱՏՄ մուտքը նոր շուկաներ ապահովելու համար։ Այսօր այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ելույթ ունենալով «Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը» միջազգային համաժողովում։

Փաշինյան. Հայաստանը կարող է միավորման կետ դառնալ ԵԱՏՄ–ի և Իրանի էներգահամակարգերի միջև

Փաշինյանի խոսքով` ԵԱՏՄ նախագահության ժամանակ Հայաստանն առավելագույն ջանքեր է գործադրել խնդիրների լուծման դրական դինամիկա ապահովելու համար, որոնք կարող են լրացուցիչ խթան հաղորդել տնտեսական աճին և քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը։

«Այդ համատեքստում առանցքային ուղղություններից մեկը եվրասիական տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացումն է և դիվերսիֆիկացիան, որն ապրանքաշրջանառություն կապահովի ԵԱՏՄ ներսում, ինչպես նաև ապրանքների արտահանում արտաքին շուկաներ», – ասաց Հայաստանի վարչապետը։

«Հայաստանը ԵԱՏՄ-ում Սինգապուրի կարևոր գործընկերն է». Լի Սյեն Լու

Նրա կարծիքով` Իրանի, Վիետնամի, Չինաստանի և Սինգապուրի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրումը, ինչպես նաև Սերբիայի, Եգիպտոսի ու Հնդկաստանի հետ սպասվող համաձայնագրերի ստորագրումը թույլ կտան ոչ միայն ամրապնդել ԵԱՏՄ տնտեսական ներուժը` ապահովելով դրա լիարժեք ինտեգրացումը համաշխարհային տնտեսությունում, այլ նաև ընդլայնել աշխարհամասի տրանսպորտային միջանցքների աշխարհագրությունն ու տարանցիկ ներուժը։