ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի — Sputnik. Գրոսմայստեր, աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանը չի ընդգրկվել ՖԻԴԵ–ի լավագույն տասնյակում։
Շախմատի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը հրապարակել է հոկտեմբեր ամսվա վարկանիշային ցանկը։
2758 միավորով Լևոն Արոնյանը զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը։
Հայաստանի ներկայացուցիչներից 100 լավագույնների շարքում են նաև Գաբրիել Սարգսյանը (46-րդ տեղ) և Սերգեյ Մովսեսյանը (98-րդ տեղ):