ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն քիչ առաջ ժամանեց Երևան` Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու համար։ Լուկաշենկոյին դիմավորեցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։
Վաղը Հայաստան կժամանի նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Պետությունների ղեկավարների հանդիպումը տեղի կունենա նեղ և ընդլայնված կազմերով, իսկ նիստի օրակարգը ներառում է մոտ 15 հարց։
Նիստին կմասնակցեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Ընդլայնված կազմով նիստին մասնակցելու են նաև Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը՝ որպես դիտորդի կարգավիճակում գտնվող երկրի ղեկավար, Իրանի նախագահ Հասան Ռոհանին ու Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լուն՝ հրավիրյալ երկրների ղեկավարների կարգավիճակով:
Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը ստորագրվել է 2014թ–ի մայիսի 29–ին և ուժի մեջ է մտել 2015թ–ի հունվարի 1–ին։ Միության անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը։
ԵԱՏՄ–ն ու Հայաստանը Սինգապուրի հետ ազատ առևտուր կանեն. նախարարը մանրամասներ ներկայացրեց