«Մագիկյանի խարիզմատիկ կերպարը մեկ այլ սերիալ տեղափոխվեց». Թոխատյանը` հերթական դերի մասին

Հայաստանի ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը «Իվանովները–Իվանովները» ("Ивановы-Ивановы") ռուսական նոր սերիալում մարմնավորեց գլխավոր դերերից մեկը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի –Sputnik.  Այս աշուն СТС հեռուստաալիքի եթերում կկայանա "Ивановы-Ивановы" սերիալի նոր եթերաշրջանի պրեմիերան, որտեղ գլխավոր դերերից մեկը մարմնավորեց հայ դերասան Հրանտ Թոխատյանը։ Այս մասին դերասանը հայտարարել է «Вечерняя Москва» թերթին տված հարցազրույցում։

«Ինչպես ես դարձա ռուս». Հրանտ Թոխատյանը`վրացի ռեժիսորների, չինական նախագծի ու հայերի մասին

Թոխատյանի խոսքով` ինքը սերիալում նկարահանվելու  կասկածներ չի ունեցել։ Միակ բանը, ինչը նրան կաշկանդում էր, այն էր, որ նրա կերպարը` Օհանյանը, ֆիլմում շատ նման է Մագիկյանին, «Վերջին Մագիկյանը» սերիալի գլխավոր հերոսին, որին ևս մարմնավորում էր դերասանը։

«Ինձ բացատրեցին այսպես, քանի որ այդ կերպարն այդքան սիրել է հանդիսատեսը, եկեք «շարունակենք» նրա «դերը»։ Սակայն աշխատելը, միևնույնն է, հետաքրքիր է. բավական խարիզմատիկ կերպար է»,– ասում է դերասանը։

Նրա խոսքով` «Վերջին Մագիկյանը» հաջողություն ունեցավ հայկական հեռուստաալիքի եթերում։  Ֆիլմը ցուցադրվում էր ռուսերեն լեզվով`  հայերեն ենթագրերով։ Իսկ Վրաստանում ցուցադրվելուց հետո, Թոխատյանին սկսել են ճանաչել նաև Թբիլիսիի փողոցներում, որտեղ նա հաճախ է լինում։

Հրանտ Թոխատյանի ամենածանր դերը

Հրանտ Թոխատյանը հայ դերասան է, մշակութային գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ։ Ակտիվ գործունեություն է  ծավալում կինոյում, ինչպես նաև թատերական ներկայացումներում. հա մագործակցում է  հայ, ռուս և արտասահմանյան ռեժիսորների և պրոդյուսերների հետ։

Հայաստանը գոնե շնորհակալություն հայտնե՞լ է «Երկրաշարժ» ֆիլմի համար. Թոխատյանը դառնացած է

Թոխատյանը նաև Երևանի ավագանու անդամ է։