Մահացել է հայտնի ռեժիսոր Մարկ Զախարովը

Հայտնի ռեժիսոր Մարկ Զախարովի մահվան մասին հայտնել է Լենկոմ թատրոնի տնօրեն Մարկ Վարշավերը։ Զախարովը «12 աթոռ», «Սովորական հրաշք», «Այդ նույն Մյունհաուզենը», «Սիրո բանաձև» ֆիլմերի ռեժիսորն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի — Sputnik. 85 տարեկանում վախճանվել է Լենկոմ թատրոնի ղեկավար, ականավոր ռուս ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մարկ Զախարովը։ Լենկոմ թատրոնի տնօրեն Մարկ Վարշավերը հայտնել է, որ հայտնի ռեժիսորը մահացել է հիվանդանոցում կրկնակի թոքաբորբի հետևանքով։ Հոգեհանգստի և հուղարկավորության օրերը հայտնի կլինեն ավելի ուշ։

Մահացել է արվեստաբան Վան Խաչատուրը

Հիշեցնենք, որ օգոստոսի վերջին Զախարովը վերակենդանացման բաժանմունքում էր։ Բժիշկները ռեժիսորի մոտ երկկողմանի թոքաբորբ էին ախտորոշել։

Մարկ Զախարովը ծնվել է 1933թ-ի հոկտեմբերի 13-ին Մոսկվայում։ Ավարտել է Թատերական արվեստի ռուսական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։ Հետո սկսել է խաղալ Պերմի դրամատիկական թատրոնում։ 1973թ-ին դարձել է Լենինի կոմսոմոլի անվան թատրոնի (այժմ՝ Լենկոմ) գլխավոր ռեժիսոր։

«Սա անտանելի է». Զավորոտնյուկի դուստրը մոր հիվանդությունից հետո առաջին անգամ խոսել է

Զախարովի առավել հայտնի աշխատանքներից են «Յունոնա և Ավոս», «Խելահեղ օր կամ Ֆիգարոյի ամուսնությունը», «Բալենու այգի», «Ամուսնություն» ներկայացումները։

Նա բազմաթիվ ֆիլմերի ռեժիսոր է, որոնց թվում են «12 աթոռ», «Սովորական հրաշք», «Այդ նույն Մյունհաուզենը», «Սիրո բանաձև» կինոնկարները։

Արմեն Ջիգարխանյանին ծափերով են դիմավորել թատրոնում. նա գոհ է մնացել ներկայացումից