Հիշեք, որ դուք մենակ չեք. նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ժակ Շիրակի ընտանիքին

Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը միշտ կհիշվի որպես հայ ժողովրդի ու Հայաստանի մեծ ու սրտացավ բարեկամ:  
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի ընտանիքին՝ նշելով, որ մեծ ցավով և տխրությամբ է տեղեկացել նրանց կորստի՝ Ժակ Շիրակի մահվան մասին։

Մահացել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը

«Լինելով կարկառուն քաղաքական գործիչ և անհատականություն՝ Ժակ Շիրակը իր գործունեությամբ հայրենասիրության, նվիրվածության, անկոտրում ոգու, համառության ու մեծագույն պատասխանատվության օրինակ էր։ Նրա մահը մեծ կորուստ է Ֆրանսիայի համար, որին նա նվիրել էր իր կյանքը»,-ասվում է ցավակցական հեռագրում։

Նախագահ Սարգսյանը նշել է, որ Ժակ Շիրակի անունը և գործերը մշտապես կմնան մեր հիշողության մեջ և սրտերում՝ որպես հայ ժողովրդի ու Հայաստանի սրտացավ բարեկամի։

«Ձեր այս խորը վշտի պահին հիշեք, որ դուք մենակ չեք, և ընդունեք իմ անկեղծ ցավակցությունը Ձեր ընտանիքին»,-գրել է Արմեն Սարգսյանը: 

Ժակ Շիրակը ծնվել է 1932թ.–ի նոյեմբերի 29–ին։ Ընտանիքի միակ երեխան էր, քույրը մահացել էր վաղ տարիքում։

Երիտասարդ տարիքում նա տարված է եղել կոմունիստական գաղափարներով, տարածել «Յումանիտե» թերթը: 1962 թվականին զբաղեցրել է իր առաջին քաղաքական պաշտոնը՝ Սան-Ֆերեոլի մունիցիպալ խորհրդական, այնուհետև դարձել է գյուղատնտեսության նախարար, իսկ նախագահ Ժիսկար դ'Էստենի օրոք՝ Ֆրանսիայի վարչապետ: 1988 թվականին մասնակցել է նախագահական ընտրություններին և պարտվել Միտերանին: Իսկ 1995 թվականի ընտրություններում նրա մասնակցությունը հաջողությամբ է պսակվել:

Մի լուսանկարի պատմություն. ինչո՞ւ Ժակ Շիրակը հայկական լավաշը ձեռքն առնելիս բացականչեց

Ժակ Շիրակն ընտրվել է Ֆրասիայի նախագահ 1995 թվականին և այդ պաշտոնում աշխատել է 12 տարի: Նրա գործունեությունն արժանացել է ֆրանսիական և արտասահմանյան բազմաթիվ պարգևների:

2006թ.–ի սեպտեմբերի 29–ին, Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրավերով պետական այցով Ժակ Շիրակը` տիկնոջ հետ, ժամանել է Հայաստան։

«Հայաստան գնալը հասարակ բան չէ», - պետական այցով Հայաստանի մեկնելու նախօրեին «Nouvelles d’Armenie» ամսագրի հարցազրույցում հայտարարել էր Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը:

Շառլ Ազնավուր. ֆոտո-պատմություն աշխարհահռչակ շանսոնյեի մասին

Ազնավուրը մեր քաղաքի արժանի զավակն է. Փարիզի քաղաքապետ

«Դա նշանակում է գնալ մի վայր, որը, անկասկած, աշխարհի ծագման ակունքներում է եղել: Դա նշանակում է հանդիպում հնդեվրոպական առաջին և մեծագույն քաղաքակրթություններից մեկի հետ, վերջապես` հանդիպում դարեր շարունակ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդի հետ, որը, ինչպես ֆրանսիացիները լավ գիտեն, դյուրին ճակատագիր չի ունեցել»:

Մոտ 500 հազար ֆրանսահայերը, Շիրակի խոսքերով, Ֆրանսիայի Հանրապետության արժանի զավակներն են: