Կամ մենք էինք խելացի, կամ Աստված մեզ ցույց տվեց ատոմակայանի կառուցման ճիշտ տեղը. Պետրոսյան

«Հայատոմ» ինստիտուտը ստեղծել է տվիչներ, որոնք արձանագրում են շոգեգեներատորների ամենաչնչին տատանումները:
Sputnik

«Հայատոմ» գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ գլխավոր տնօրեն, «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Պետրոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում անդրադարձել է Հայկական ատոմակայանի գործունեությանը, նրա մոդեռնիզացման խնդրին, վթարային և սեյսմիկ անվտանգության հարցերին: 

Ատոմակայանի անվտանգության հայկական համակարգերով հետաքրքրված են արտասահմանում

Վահրամ Պետրոսյանն անդրադարձել է նաև այն խոսակցություններին, որոնք առնչվում էին մեր ատոմակայանի մաշվածությանն ու փակմանը՝ նշելով, որ այժմ արտերկրից մեզ վրա ճնշում չի գործադրվում, որովհետև հայկական կողմը վերջին տասնամյակների ընթացքում, անվտանգության տեսանկյունից` իսկապես կատարել է մեծածավալ, հուսալի և արդյունավետ աշխատանք: 

Անվտանգության բարձր մակարդակ և ոչ միայն. միջազգային փորձագետները գնահատել են ատոմակայանը

«Ճիշտ է, մեր երկիրը գտնվում է սեյսմիկ առումով ակտիվ տարածաշրջանում, սակայն մենք ժամանակին խելացի էինք, կամ էլ Աստված մեզ ցույց տվեց ատոմակայանի կառուցման ճիշտ տեղը: «Հայատոմ» ինստիտուտը ստեղծել է տվիչներ, որոնք արձանագրում են շոգեգեներատորների ամենաչնչին տատանումները: Մենք նախագծել և ստեղծել ենք նման 74 տվիչ Մեծամորի ԱԷԿ–ի համար։ Այդ տվիչների համակարգը համալրում է կայանի ինդուստրիալ հակասեյսմիկ պաշտպանության ընդհանուր համակարգը»,- նշում է Վահրամ Պետրոսյանը: 

ՀՀ–ն մաքրում է «գերեզմանոցը». միջուկային թափոնները Վրաստանով տեղափոխելը վտանգավո՞ր է

«Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահը համոզված է, որ գործող ԱԷԿ-ի մոդեռնիզացումն ու անվտանգության համակարգերի արդիականացումն ավելի ձեռնտու են կայանի գործունեությունը երկարաձգելու, քան թե նոր ատոմակայան կառուցելու առումով: