«Սա անտանելի է». Զավորոտնյուկի դուստրը մոր հիվանդությունից հետո առաջին անգամ խոսել է

Ծանր հիվանդությունից տառապող դերասանուհու դուստրը լրագրողներին խնդրել է հանգիստ թողնել իրենց ընտանիքին և շնորհակալություն հայտնել այն մարդկանց, որոնք սրտանց ամենաբարին են ցանկանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Անաստասիայի դուստրը` Աննա Ստրյուկովան, առաջին անգամ հրապարակայնորեն անդրադարձել է մոր հիվանդությանը` լրագրողներին խնդրելով չշահարկել այդ թեման։ Նա համապատասխան գրառում է արել Instagram–ի սթորի բաժնում։

«Անտանելի է, երբ աղմկահարույց պատմություն ստանալու համար օգտագործում են ցանկացած սուտ և ուռճացնում, սենսացիա են սարքում»,–գրել է Աննան։

Աղջիկը նաև հերքել է լուրերն այն մասին, որ իրեն առաջարկել են խոշոր պարգևատրության դիմաց  մասնակցել Անդրեյ Մալախովի հաղորդմանը։ Աննան խնդրել է լրատվամիջոցներին հանգիստ թողնել իրենց ընտանիքին ու սրտանց շնորհակալություն է հայտնել այն մարդկանց, «որոնք անկեղծորեն ամենաբարին են մաղթում»։

Մինչ Անաստասիա Զավորոտնյուկի մենեջերները լռում են, ԶԼՄ–ները կաշառում են բժիշկներին

Ավելի վաղ հայտնել էինք, որ Զավորոտնյուկի մոտ պոլիօրգան անբավարարություն և թոքաբորբ է զարգացել։ Նշվում էր նաև, որ բժիշկները դադարեցրել են կոմայի մեջ գտնվող դերասանուհու հակաուռուցքային բուժումը։ Սեպտեմբերի 13-ին հայտնի էր դարձել, որ դերասանուհին վերակենդանացման բաժանմունքում է` ծայրահեղ ծանր վիճակում։

Զավորոտնյուկի բուժումը դադարեցրե՞լ են. նախկին ամուսինը ներողություն է խնդրել

ԶԼՄ–ների տվյալներով`  48-ամյա դերասանուհին և նրա ամուսինը` գեղասահորդ Պյոտր Չերնիշևը, հիվանդության մասին իմացել են մոտ մեկ տարի առաջ` իրենց դստեր` Միլայի ծնվելուց հետո։ Ենթադրվում է, որ քաղցկեղային հիվանդությունը կարող էր արտամարմնային բեղմնավորման և ցողունային բջիջներով երիտասարդացման պրոցեդուրաների հետևանք լինել։

«Զավորոտնյուկը շանսեր ունի». բժիշկները դերասանուհուն պատրաստում են վիրահատության

Հայտնում էին, որ դերասանուհին բուժում է ստացել Եվրոպայում, սակայն վերջերս Մոսկվա է վերադարձել։ Վերջին շրջանում «Իմ հրաշալի դայակը» սերիալի աստղը հազվադեպ էր ներկայանում հանրությանը, չեղարկել էր բոլոր ներկայացումները։ Նա ներկա չի գտնվել նույնիսկ իր ավագ դստեր խանութի բացմանը։