Հարությունյանի մահվան հանգամանքները պարզելու համար հարցաքննվել է նրա հետ գտնվող անձը

ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը դեպքի վայրում իր հետ գտնվող անձի հետ չի խոսել Մարտի 1–ի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան դեպքի հանգամանքերը պարզելու նպատակով հարցաքննվել է դեպքի վայրում նրա հետ գտնվող անձը: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Հայկն ուժեղ մարդ էր. Ալիկ Սարգսյանը` Հայկ Հարությունյանի ինքնասպանության վարկածի մասին

«Հարությունյանի մահվան դեպքի վայրում նրա հետ գտնվող անձը հայտնել է նրա հետ ունեցած խոսակցության բովանդակությունը։ Այն առնչություն չի ունեցել Մարտի 1-ի դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում նրա վրա ճնշումներ գործադրելուն և, առհասարակ, որևէ անձի կողմից ճնշումներ գործադրելուն»,–նշված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ Hayeli.am կայքը լուր է հրապարակել «Ինձ պարտադրում են սուտ ցուցմունք տալ, ախր Ռոբերտ Քոչարյանն ու Գեղամ Պետրոսյանը մեղավոր չեն». Հայկ Հարությունյանի վերջին խոսքերը ինքնասպանությունից առաջ» վերտառությամբ:

Քննչական կոմիտեն հայտարարում է, որ Hayeli.am կայքում հրապարակված լուրը չի համապատասխանում իրականությանը:

Հայկ Հարությունյանն առանձնատանը մենակ չի եղել. նոր մանրամասներ` նախկին ոստիկանապետի դեպքից

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23–ին, ժամը 23։50 ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ Բջնիի իր առանձնատանը հայտնաբերվել է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին` գլխին հրազենային վնասվածքով:

Վայոց Ձորում տեղի ունեցած ծեծկռտուքին մարզպետի մասնակցությունը ստուգվում է. ՔԿ

Sputnik Արմենիային որոշ մանրամասներ էին հայտնի դարձել Հարությունյանի մահվան դեպքից: Շքեղ ամառանոցը, որտեղ հայտնաբերվել է գեներալ-գնդապետի դին՝ գլխին հրազենային վնասվածքով, պատկանել է նրան: ՀՀ նախկին ոստիկանապետը վերջին մի քանի օրն ամառանոցում է եղել, ընդ որում՝ ոչ մենակ: