ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի - Sputnik. Երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Գյուղերից մեկում ամուսինների վեճն ավարտվել է երիտասարդ կնոջ դանակահարությամբ։ Դժվար է ասել՝ ինչ հետևանքներ կունենար միջադեպը, եթե հարևանները չարձագանքեին։
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ կենցաղային վեճի ժամանակ տղամարդը ծեծել է կնոջն ու դանակով հարվածել ձեռքին։ Հարևանները միջամտել ու կանխել են հնարավոր ողբերգական զարգացումները։
Ընտանեկան կրքեր Գյումրիում. փեսան կրակել է, նախկին զոքանչը՝ ոստիկանություն կանչել
Հետո գործը հասել է իրավապահներին, որոնք ժամանել են գյուղ ու տղամարդուն բերման ենթարկել։
Ոստիկանները պարզում են միջադեպի հանգամանքները։