ՀՀ նախագահի տիկինը երթևեկում է Երևանի մետրոյով. տեսանյութ

Նունե Սարգսյանը ՀՀ քաղաքացիներին հանդիպել է մետրոյի կայարաններում ու գնացքի վագոնում։ Մետրոպոլիտենի մամուլի քարտուղարը հրապարակել է հանդիպման տեսանյութը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի տիկին Նունե Սարգսյանն այսօր նախագահի աշխատակազմի աշխատակիցների ուղեկցությամբ երթևեկել է Երևանի մետրոյով։ Նունե Սարգսյանի` մետրոյի վագոնում արած տեսագրությունը Facebook-ում հրապարակել է մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Տաթև Խաչատրյանը։

Նախագահի կին լինելը հաճելի է, բայց պատասխանատու. խոստովանում է Նունե Սարգսյանը

Տեսանյութում Նունե Սարգսյանը զրուցում  է իր վագոնի ուղևորների, մասնավորապես` մի դպրոցական աղջնակի հետ։

Երևանի մետրոպոլիտենից Sputnik Արմենիային հայտնեցին, որ Նունե Սարգսյանը ոչ միայն երթևեկել է մետրոյով, այլև ներկա է գտնվել առաջին հայկական միջազգային ֆոտոփառատոնին։

Նունե Սարգսյանը եղել է մետրոյի երեք կայարաններում` «Մարշալ Բաղրամյան», «Երիտասարդական» և «Հանրապետության հրապարակ», որտեղ դիտել է ֆոտոփառատոնի` մետրոյի կայարաններում ցուցադրված լուսանկարչական աշխատանքները։

«Տիկին Նունեն  շրջեց մետրոյի երեք կայարաններում, դիտեց աշխատանքներն ու այդ ընթացքում շփվեց իրեն մոտեցող քաղաքացիների հետ։ Շատ անմիջական միջավայր էր»,– պատմեց մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Տաթև Խաչատրյանը։

Արմեն Սարգսյանի շարադրությունը և Հայկ Մարությանի մանկությունը. անկեղծանում են պաշտոնյաները

Նշենք, որ ֆոտոփառատոնի շրջանակներում Երևանի մետրոյի «Մարշալ Բաղրամյան» կայարանում ցուցադրված են «Բելառուսական ավանդույթներ» խորագրով լուսանկարներ,  «Երիտասարդական» կայարանում` Հակոբ  Բերբերյանի հեղինակած, իսկ  «Հանրապետության հրապարակում»` համացանցով տարբեր երկրներից ստացած լուսանկարչական աշխատանքները։