Ինչպես էին Երևանում ընտրում «ամենահայկական քիթը». տեսանյութ

Առաջիկա օրերի համազգային տոնն ու հանգստյան օրերը լավ առիթ են հիշողությունները փորփրելու համար. քիթդ վեր պահի, նույնիսկ, եթե փորձում են այն տրորել։
Sputnik

Երբ տեղական լրատվամիջոցները հայտարարեցին հայ բժիշկների անսովոր նախաձեռնության մասին, Ռուսաստանից հատուկ այդ առիթով ՆՏՎ–ն թղթակցի էր գործուղել։ Այդ թղթակիցը Sputnik Արմենիայի ներկայիս ղեկավար Դմիտրի Պիսարեկնկոն էր, որը ժամանակին տարիներ շարունակ աշխատել էր Երևանում, բայց 2006 թվականի մայիսին արդեն ներկայացնում էր ՆՏՎ–ն Հյուսիսային Կովկասում։

Ինչպես արցախցիներն Ադրբեջանին առաջարկեցին վարձակալել Լաչինի միջանցքը. տեսանյութ

«Ամենահայկական քթի» հնչեղ տիտղոսը կրողին որոշելու համար բժիշկները հրավիրել էին մարդաբանների, քանդակագործերի ու արվեստագետների։ Չափանիշները պարզ ու հասարակ էին` մեծություն, ծռությունը, տարօրինակություն։ Հաղթողի մրցանակն անվճար պլաստիկ վիրահատությունն էր։ Իսկ մյուս մրցանակակիրներին զգալի զեղչ էր առաջարկվում։

ՆՏՎ–ի հետ համատեղ «Ժամանակի մեքենա» նախագծի շրջանակում առաջարկում ենք դիտել զվարճալի տեսանյութն այն մասին` ով է մասնակցել առաջին նման մրցույթին, ինչում է հայ բռնցքամարտիկների հաջողության գրավականն ու ինչպես է Մհեր Մկրտչյանը մի անգամ փակել աղջիկների ճանապարհը։

Sputnik Արմենիայի ղեկավար Դմիտրի Պիսարենկոն 1993–2001 թվականներին եղել է Երևանում ՆՏՎ-ի թղթակիցը և պահպանել է այդ ժամանակաշրջանի ամենավառ իրադարձությունների վերաբերյալ ռեպորտաժները, ինչի հիման վրա ՆՏՎ-ի հետ համատեղ իրականացվում է «Ժամանակի մեքենա» նախագիծը։

Մոլոկանները Հայաստանում. կյանքն առանց հեռուստացույցի, խոզի մսի և օղու

Sputnik Արմենիա կայքում հրապարակվող և անցյալին վերաբերող տեսանյութերի միջոցով մեր ընթերցողներն էլ կարող են դառնալ 1996–2001 թվականներին տեղի ունեցած ուշագրավ իրադարձությունների ականատեսը։