Հովհաննես Բաչկովը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Հայաստանի հավաքականի ութ բռնցքամարտիկներից միայն Բաչկովը կարողացավ մեդալի արժանանալ աշխարհի առաջնությունում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Հովհաննես Բաչկովը կիսաեզրափակիչում 1:4 հաշվով պարտվեց ամերիկացի Կեյշոուն Դեյվիսին և արժանացավ բրոնզե մեդալի:

Ջախջախիչ հաշիվ. Արթուր Հովհաննիսյանը հաղթեց ադրբեջանցի բռնցքամարտիկին

Բաչկովը Եվրոպայի գործող չեմպիոնի կարգավիճակով երկրորդ անգամ անընդմեջ հասավ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ ու երկրորդ անգամ էլ չկարողացավ մտնել եզրափակիչ:

Ամերիկացի բռնցքամարտիկի հետ Բաչկովը հավասար մենամարտ անցկացրեց առաջին և երկրորդ ռաունդներում ու ինչ-որ տեղ էլ ուներ դիպուկ հարվածների առավելություն: Բայց Դեյվիսը երրորդ ռաունդում կարողացավ հաղթանակի նժարը թեքել դեպի իր կողմ: Զիջելով նախաձեռնությունը Բաչկովին` ամերիկացին կարողանում էր լավ դիմավորել մեր բռնցքամարտիկին իր դիպուկ հարվածներով:

Ինչու հայ ըմբիշներն ավելի լավ արդյունք չգրանցեցին ԱԱ–ում. մեկնաբանում են մարզիչները

Մեր բռնցքամարտիկը մինչև կիսաեզրափակիչ մենամարտը 1/16 եզրափակիչում առավելության էր հասել թաիլանդցի Սոմչայ Վոնգսուվանի նկատմամբ, ապա 1/8 եզրափակիչում պարտության մատնել կոլումբիացի Մանուել Վիաֆարային: Քառորդ եզրափակիչում էլ Բաչկովը 5:0 հաշվով հաղթել էր Դոմինիկյան Հանրապետության ներկայացուցիչ Լեոնել Դե Լոս Սանթոսին:

Հայաստանի հավաքականը աշխարհի առաջնությունում ներկայացված էր ութ բռնցքամարտիկներով, որոնցից միայն Բաչկովին հաջողվեց մեդալ նվաճել:

Հայ ծանրորդները մտնում են պայքարի մեջ. հայտնի է նրանց մրցելույթների ժամանակացույցը