Դատարանը Սեյրան Օհանյանին թույլ տվեց բուժում ստանալ Գերմանիայում

Դատավոր Աննա Դանիբեկյանը բավարարեց Սեյրան Օհանյանի պաշտպանի միջնորդությունը` թույլատրելով Օհանյանին բացակայել Հայաստանից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Մարտի 1-ի գործով մեղադրյալ Սեյրան Օհանյանին թույլատրեց բուժում ստանալ Գերմանիայում։ Օհանյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը միջնորդություն ներկայացրեց դատարանին` հայտնելով, որ իր պաշտպանյալը առողջական նպատակներով երկրից բացակայելու կարիք ունի։

«Երկու տարին մեկ պարոն Օհանյանը պարտադիր բուժզննում է անցնում գերմանական կլինիկայում` իր հաշմանդամության և պրոթեզավորման հետ կապված։ Մենք ներկայացնում ենք դատարանից կլինիկայից ուղարկված հրավերը, որտեղ նշված է, որ Օհանյանին սպասելու են հոկտեմբերի 21-ին», – մանրամասնեց պաշտպանը։

Դատարանը բավարարեց միջնորդությունը` թույլ տալով, որ հոկտեմբերի 18-ից նոյեմբերի 4-ը Սեյրան Օհանյանը բացակայի Հայաստանից և մեկնի բուժման Գերմանիա։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ինքնաբացարկ կհայտնեն դատավորին

Հիշեցնենք, որ Օհանյանին «Մարտի 1-ի» գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել սահմանադրական կարգը տապալելու հոդվածի հատկանիշներով:

Քոչարյանը կմնա կալանքի տակ. «Դանիբեկյա՛ն, խելքով»-ը չօգնեց