Red Eagles ֆան ակումբը դատի կտա ՀՖՖ-ին. ո՞րն է խնդիրը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ֆան ակումբի երիտասարդները դժգոհ են վերջին 9 ամիսներին իրենց նկատմամբ ՀՖՖ-ի վարած կողմնակալ վերաբերմունքից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մեզ համար արհեստական խոչընդոտներ է ստեղծում: Արգելում են Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլային խաղերի ժամանակ մարզադաշտ մտցնել մեր պաստառները, թմբուկները,շարֆերը և այլ ատրիբուտներ, որոնք անհրաժեշտ են մեր գործունեությունը ապահովելու համար: Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասացին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի Red Eagles ֆան ակումբի նախագահ Դենիս Սարգսյանը և ղեկավար խորհրդի անդամ Ռաֆիկ Ավետիսյանը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում բարելավել է դիրքերը

«ՀՖՖ-ի ղեկավարությունը` ի դեմս ֆեդերացիայի նախագահի 1-ին տեղակալ և գործադիր տնօրեն Արմեն Մելիքբեկյանի, ամեն կերպ խանգարում է մեր ֆան ակումբի  բնականոն գործունեությանը»,-ասաց Դենիս Սարգսյանը:

Ըստ երիտասարդների` Հայաստան-Իտալիա խաղի ժամանակ իրենց թույլ չեն տվել պաստառ մտցնել մարզադաշտ: ՀՖՖ-ից պարզաբանել են, որ այդ պաստառը ոտնահարում է Իտալիայի ազգային արժանիքները: Տղաներն այդ պարզաբանումն առնվազն ծիծաղելի են համարում և նշում, որ պաստառի վրա պատկերված են եղել Կոլիզեյը, հայ ֆուտբոլիստները, արծիվ և հետևի ֆոնին կրակներ:

Դենիս Սարգսյանի խոսքով` ի տարբերություն մյուս ֆան-ակումբի՝ ՀՖՖ-ի` իրենց հանդեպ կողմնակալ վերաբերմունքի պատճառն այն է, որ նույն Արմեն Մելիքբեկյանը կանգնած է ՖԱՖ-ի ստեղծման ակունքներում, ինչի մասին ինքն է հպարտությամբ հայտարարել ՖԱՖ-ի 4-ամյակի արարողության ժամանակ: Բանախոսները կարծում են, որ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանն այս ամենից գուցե տեղյակ չէ, որովհետեւ նրան իրականությունը չի ներկայացվում:

Անդոնյանը նախընտրում է Ֆրանսիան, այնինչ Հայաստանը կարող էր ճանապարհ բացել նրա համար

«Արթուր Վանեցիանի հետ հանդիպումների ընթացքում հասցրել ենք որոշ չափով ճանաչել նրա մարդկային որակները և համոզված ենք, որ նա նման որոշում չէր կայացնի, որ երկրպագուներին արգելեն մարզադաշտ մտցնել նույնիսկ շարֆերը»,- ասաց ֆան ակումբի  նախագահը` շեշտելով, որ Վանեցիանին տեղեկատվություն են տվել, թե իբր նախորդ ՀՖՖ-նախագահի օրոք իրենք տոմսեր են վերավաճառել և այդ գործընթացը շարունակում են:

Դենիսը գտնում է, որ դա է պատճառը, որ արդեն երրորդ խաղն է, ինչ իրենց թույլ չեն տալիս մարզադաշտ մտնել:

«Մեր ակումբի տղաներից մեկն ուներ տեսագրություն, թե ինչպես են մարզադաշտի հսկիչները տղայի ձեռքից խլում պաստառը»,-ասաց Ռաֆիկը Ավետիսյանը և հավելեց, որ հսկիչներն անձամբ են ջնջել տեսանյութը:

Հանդերձարանը` հաղթանակից հետո, կամ ինչպես են էմոցիաներն արտահայտել ֆանտաստիկ խաղից հետո

Երիտասարդներն արդեն փաստաբան են վարձել, որպեսզի պաշտպանեն իրենց իրավունքները: Նյութեր են նախապատրաստում, որ հայց ներկայացնեն ՀՖՖ-ի դեմ:

ՀՖՖ–ից չցանկացան մեկնաբանել Red Eagles ֆան ակումբի ղեկավարների ասածները` հղում անելով ավելի վաղ հարուցված քրեական գործին։ Նշենք, հունիսի 8–ին տեղեկություն տարածվեց, որ ԱԱԾ աշխատակիցները իրացնելով օպերատիվ տեղեկություններ պարզել են, որ Red Eagles–ը որպես ֆան շարժում ՀՖՖ–ից ստացել է տոմսեր 50 տոկոս էժան գնով, ապա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղի աշխատակցի (աշխատակիցների) միջոցով այն իրացրել է չզեղչված արժեքով: